haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՈԴՎԱԾ [ Добавить статью ]

Հայաստանում ոչինչ չի փոխվի
Հայաստանում ոչինչ չի փոխվի քանի դեռ կոռուպցիայի դեմ պայքարից խոսում է կոռուպցիոները, կաշառք բաժանելու և ընտրակեղծարարության դեմ խոսում են կաշառաք բաժանողը, վերցնողը և ընտրակեղծարարը, օրենքից խոսում են քրեական տարրերը։ Քանի դեռ գողականն ու պետականը խառնված են իրար, անթույլատրելի է խոսել պետակաշինության մասին։ Չկան ռոլ մոդելներ, չկա ձևավորված էլիտա թե քաղաքական և թե մշակութային, ովքեր կլինեին ուղենիշ հասարակության համար։ Կա այն ինչ կա՝ ռաբիզ, քծնանք, զնաչոկավորներ, վերադասի կողմից նկատվելու և խրախուսվելու համար սոցիալական ցանցերում իրենց պատռողներ և անսկզբունք մարդիկ, կաշառք վերցնող և անմիջապես հետո բողոքող հասարակություն, ով բողոքում է, բայց իրեն ամենինչ դուր է գալիս։ Հասարակություն, որը չի սիրում ոչինչ անել այլ սպասում է դա անեն ուրիշները և ինքը վայելի դրա հաղթական պտուղները։ Ի սպառ բացակայում գործող ամենինչին առաջարկվող իրական այլընտրանք և դրա համար ունենք այն ինչ ունենք և արժանի ենք դրան։
Категория: ՀՈԴՎԱԾ | Добавил: (31.10.2015) | Автор: Grisha Aghajanyan
Просмотров: 13713 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0