haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՈԴՎԱԾ [ Добавить статью ]

Ինչո՞վ է պայմանավորված հնդկական սերիալների ((տարափը)) հայկական եթեր
Որքան էլ որ չուզենանք խոստովանել, մենք սերիալասեր ժողովուրդ ենք, հարցի մյուս կողմն է հայկական, բրազիլական, թե հնդկականն ենք նախընտրում. այստեղ կարծիքները կիսվում են: Այսօր սերիալները մեծ պահանջարկ են վայելում: Վերջին շրջանում հնդկական սերիալների ներխուժումը հայկական եթեր լայն քննադատության տեղիք է տվել: Ուսումնասիրելով սոցիալական ցանցերում հնչող կարծիքները` դրանք տարբեր են ՝ մարդիկ, ովքեր քննադատում են այն և մարդիկ, ովքեր դրական են տրամադրված: Քննադատները 2 տիպի են լինում` մարդիկ, որոնք քննադատում են առանց հնդկական դիտելու և մարդիկ, որոնք քննադատում են դիտելով: Այն քննադատները, որոնք առանց դիտելու են քննադատում, նրանց կարծիքները քննարկման ենթակա չէ, որովհետև խոսել այն հարցերի շուրջ, որի մասին տեղեկություն չունես, բնականաբար անհիմն է: Ուստի անհրաժեշտ է անդրադառնալ այն քննադատներին, որենք դիտում են այդ ֆիլմերը և քննադատում: Եթե դիտում են մեկ անգամ և քննադատում, ապա դա ինչ-որ չափով կարելի է համարել առողջ քննադատություն, իսկ եթե շարունակում են դիտել և քննադատել, ապա դա միայն գովասանքի խոսքեր կարելի է համարել: Ովքեր չեն դիտում և քննադատում են, հիմնականում նշում են այն փաստը, որ կինոն բարձր որակ չունի, բայց, այնուամենայնիվ, եթե այսօր դիտարկենք մեր եթերում երևացող բոլոր սերիալները, ապա հազիվ թե կարելի է պնդել, որ հնդկական սերիալը զիջում է գույներով կամ իր որակով հայկական սերիալներին: Դիտելով այդ երկրների սերիալները` որոշ քննադատներ նշում են սերիաների քանակի մասին, որ այն չափից շատ է, բայց պետք է նշել, որ հանդիսատեսը հետևում է բոլոր սերիաներին և ցանկություն չունի հրաժեշտ տալ արդեն սիրված դարձած դերասաններին: Եթե չլինի պահանջարկ, չեն լինի նաև հնդկական սերիալներ հայկական եթերում ու հետևաբար չի ավելանա դրանց քանակը: Այն նորույթ է մեզ համար և այլընտրանքային հնարավորություն է տալիս մարդկանց ներկայիս հայկական սերիալներից զատ:
Հայկական եթերը միշտ էլ լիքն է եղել բրազիլական, մեքսիկական սերալներով, որոնք բարձր վարկանիշ են ունեցել: Այս պահին հնդկական սերիալներն են վարկանշային: Ինչու՞ չցուցադրել այն և չնկատել դրանց դրական կողմերը, որոնք պրոպագանդում են շատ կարևոր հատկանիշներ: Այսպես հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալու այլ մշակույթի հետ:
Եթե հասարակության մի ստվար զանգված քննադատում էր բրազիլական սերիալները, ասելով, որ դրանք մեզ համար անընդունելի բարքեր են քարոզում, ապա հնդկական սերիալներում մնան բաներ չկան: Կարծում եմ՝ հնդկականի բարքերը շատ ավելի մոտ են մեր հասարակության մտածելակերպին, հետևաբար հնդկականը շատ ավելի հոգեհարազատ պետք է լինեն մեզ: Եթե հարկավոր է ընտրություն կատարել լատինամերիկյան և հնդկական սերիալների միջև, ապա գերադասելի է հնդկականը:
Ինչ կարելի է սովորել հնդկական սերիալներից` ընտանիք գաղափարի ճիշտ պահպանումն ու գնահատումը, ծնող-երեխա փոխհարաբերություններում իրավունք-պարտականությունների ճիշտ բաշխումը, ազգային արժեքների և ավանդույթների հանդեպ հարգանքը: Նման կինոն ազդում է մարդկանց վրա շատ դրական տեսանկյունից:
Պետք չէ թերագնահատել հնդկական կինոն, որն ունի շատ լավ ավանդույթներ ու իր ուրույն տեղն է զբաղեցնում համաշխարհային կինոինդուստրիայում:
Категория: ՀՈԴՎԱԾ | Добавил: (01.02.2017) | Автор: Եթերի ցեց W
Просмотров: 350 | Рейтинг: 0.4/12
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։