haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՈԴՎԱԾ [ Добавить статью ]

Ինչու չի կարելի օրվա մեջ 1 ժամից ավել կրել «վիետնամուհի» հողաթափերը
«Վիետնամուհի» հողաթափերը շատ հարմար են և մենք նրանք կրում ենք գրեթե ամեն օր: Սակայն այն, որ այդ կոշիկները հարմարավետ են, դեռ չի նշամակում, որ վտանգավոր չէն: Ինչպես նշում է takprosto.cc-ը, ամառային ոչ շատ թանկ նման տեսակի կոշիկնեը շատ վտանգավոր են, սակայն այդ մասին շատ քչերը գիտեն: Վնասակար կոշիկ 1. Ծնկների ու գոտկատեղի ցավեր Եթե օրական 1 ժամից ավել կրել այդ հողաթափերը, կարող է առաջանալ մեջքի ու ոտքի հոդացավեր: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նման կոշիկներում բացակայում է հետնամասը, որը պետք է պահի ոտնաթաթի դիրքը: 2. Ծանրաբեռնվածություն ջլերի ու ոսկորների վրա Բարակ հարթ ներբանը ունի վատ «ամորտիզացիա», այդ պատճառով նման ամառային կոշիկներով քայլելու հետևանքով ոտքերը բավականին շատ են վնասվում: Ոտքերը հպվում են գետնին, իսկ կոշիկը, ամեն քայլ կատարելիս, ցավոտ հարվածում է կրունկներին: 3. Քայլելու ընթացքում պաշտպանության բացակայություն Նմանատիպ բաց կոշիկը բացարձակապես չի պաշտպանում ոտքերը, ինչի պատճառով ոտքերի վնասվելու ռիսկը բարձրանում է: 4. Ինֆեկցիանների ռիսկը Հողաթափերով քայլելու արդյունքում ոտքերի վրա առաջանում են բշտիկներ ու քերծվածքներ, որոնք էլ և կարող են օրգանիզմի վարակի պատճառ դառնալ, քանի որ մաշկի վրա առկա միկրոճաքերի միջոցով արյան մեջ կարող են ներթափանցել բակտերիաներ ու վիրուսներ: 5. «Վիետնամուհի» հողաթափերը կարել է կրել միայն լողափին, լողավազանի մոտ, սակայն ոչ մի դեպքում քաղաքում: Աշխատեք նման կոշիկներ կրել օրական 1 ժամից ոչ ավել, քանի որ նման կոշիկը նախատեսված չէ լուրջ ծանրաբեռնվածության համար: Գոյություն ունեն նման տեսակի օրթոպեդիկ ամառային կոշիկներ, որոնք թանկարժեք են, սակայն անվտանգ:
Категория: ՀՈԴՎԱԾ | Добавил: ----- (03.06.2016) | Автор: Artur Hovhannisyan W
Просмотров: 1030 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0