haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՈԴՎԱԾ [ Добавить статью ]

ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ
Մենք ապրում ենք ահի և սարսափի մեջ,քանի որ դստերս նախկին ընկերը՝ Կարենը սպառնում է սպանել ինձ և ընտանիքիս,միայն այն բանի համար,որ ես հրաժարվել եմ իրեն կնության տալ դստերս իմանալով ՝ որ նա խուլիգան է,հարբեցող և թմրամոլ: Երկու ու կես տարի առաջ,Կարենը ընկերություն եր անում դստերս Ստելլայի հետ,նրանք իրար հետ էին հինգ-վեց ամիս:Հետո մենք տեղեկացանք որ նա խուլիգան է ու դուստրս հեռացավ նրանից և նա կորավ,իսկ մենք գնացինք Լեհաստան,սակայն այնտեղից հինգ ամիս հետո ետ եկանք մեր երկիր ՈՒկրաինա,քանի որ՝ ամուսնուս մայրը շատ ծանր վիճակով անկողնային պարկաց էր: Մենք վաղուց ճանաչում էինք մի տղայի՝ Արթուրին նա համակրում էր դստերս՝ Ստելլային,նրանք սկսեցին հեռախոսազանգով և հաղորդագրություններով շփվել իրար հետ,հետո Արթուրը եկավ ՈՒկրաինա ու ապրեց մեզ հետ մի հարկի տակ ու ամուսնացավ դստերս հետ:Մենք ապրում էինք շատ լավ մինչև այն օրը երբ չգիտես որտեղից հայտնվեց Կարենը իր խուլիգան ընկերների հետ:Նրանք բոլորը զինված են ատրճանակներով ու սպառնում են սպանել մեզ:Օրը մեջ կամ ամեն օր նրանք իրենց շքեղ մեքենաներով երեկոյան կամ գիշերները ցանկացած ժամի գալիս են մեր տուն,անվայել բառերով սպառնում են մեզ:Երբ ես սպառնացի,որ կդիմեմ ոստիկանություն նրանք ավելի կատաղի դարցան և ասացին, որ ոստիկանության միջոցով ոչինչ չենք կարող անել,նրանք շատ փող ունեն կտան ոստիկանությանը և ոստիկանությունը ուշադրություն չի դարձնի մեր բողոքներին,իսկ մեզ ուղակի կսպանեն:Մի օր էլ,ինչպես միշտ հարբած և թմրանյութի ազդեցութան տակ նրանք,Կարենի ընկերները և ինքը,մտան մեր տուն՝ բռնեցին փեսայիս և ամուսնուս ձեռքերը և իմ մազերից բռնելով քաշեցին ու գցեցին Կարենի ոտքերի մոտ հատակին,Ստելլաս այս ամենը տեսնելով սկսեց գոռալ և օգնություն խնդրել,սակայն ով կար որ ով էլ օգներ մեզ,դստերս բերանն էլ փակեցին ու սպառնացին, որ մի օր բռնաբարելու ու տանջելու են մեզ երկուսիս՝ ամուսնուս և փեսայիս ներկայությամբ:Այդ օրվանից սկսվեց իմ մեջքի ցավերը:Իսկ գիշերը իր գալով ահ ու սարսափ է բերում մեզ: Ինչ անենք մենք ուր գնանք ում դիմենք,հարցեր որոնց պատասխանը չենք գտնում,ՈՒկրաինայում պաշտպանված չենք,Հայաստան կամ Վրաստան չենք կարող գնալ՝ նա այդ երկրներում շատ մեծ կապեր ունի ու կգտնի մեզ:Պարզվում է մենք պաշտպանված չենք և ոչ մի տեղ:

Ռ.Ասլանյան


Ամուսինս՝  Ռաֆաել Ասլանյանը ծեծված վիճակում:
Категория: ՀՈԴՎԱԾ | Добавил: (17.09.2015) | Автор: Ռոզա Ասլանյան
Просмотров: 18867 | Рейтинг: 4.5/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։