haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՈԴՎԱԾ [ Добавить статью ]

«Օդնոկլասնիկի»-ն սեփական օնլայն շոուն է գործարկել
«Օդնոկլասնիկի» ռուսական սոցիալական ցանցը սեփական օնլայն շոուն է գործարկել, որը կոչվում է «ՕԿ-ը կապի մեջ»: Այս մասին հայտնել են սոցիալական ցանցի մամուլի ծառայությունից: Ծառայության փոխանցմամբ՝ շոուն ընթանալու է ինտերակտիվ ձեւաչափով. Սոցցանցի օգտատերերը կարող են ինքնուրույն որոշել եթերում իրադարձությունների ընթացքը, հարցեր տալ եւ մրցույթներ հորինել: Ծրագիրը վարելու է «Կամեդի կլաբ», «Բոլշայա ռազնիցա» եւ «Վեչերնի Ուրգանտ» հեռուստատեսային շոուների հաղորդավար Պավել Վինոգրադովը: Թոք շոուն կտեւի 60 րոպե: Բոլոր դրվագները հասանելի կլինեն «Օդնոկլասնիկի» կայքում: Առաջին եթերը դուրս կգա հունիսի 9-ին: Ծրագրի մասնակիցները կլինեն ոչ միայն հայտնի արտիստներ եւ երգիչներ, այլ նաեւ տարբեր ոլորտների փորձագետներ: Նախագծի զարգացման մարքեթինգի տնօրեն Արսեն Իսրապիլովը նշել է, որ վիդեոչաթերի ձեւաչափը ցույց է տվել, որ աստղերի հետ էքսկլյուզիվ հարցազրույցները հետաքրքր են հասարակությանը, եւ ժամանակն է դա հասցնել նոր մակարդակի, քանի որ ամենից լավ հանդիսատեսն արձագանքում է ինտերակտիվին, փոխանցում է տասս-ը։
Категория: ՀՈԴՎԱԾ | Добавил: (10.06.2016) | Автор: Հայկ Կիրակոսյան
Просмотров: 274 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։