haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ [ Добавить статью ]

Արդյոք Հայաստանում կատարվածը զինված հեղաշրժման փորձ էր. BBC-ի անդրադարձը
Հայաստանի մայրաքաղաք Երևանում գրավված է ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը: Գրոհի ժամանակ գնդապետ է զոհվել: Եվս 1 գնդապետ, փոխգնդապետ, ենթասպա և մի քանի ոստիկան վիրավոր են: Կան նաև պատանդներ: Պատանդ վերցնողները քաղաքական մի քանի պահանջ են ներկայացրել: BBC-ի ռուսական ծառայությունն այս ամենի շուրջ զրուցել է հայ լրագրող Մարկ Գրիգորյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով: -Կարելի՞ է արդյոք կատարվածն անվանել զինված հեղաշրջման փորձ: -Ես կարծում եմ` ոչ: Մեր հիշողության մեջ թարմ է Թուրքիայում հեղաշրջման փորձը, որ բառացիորեն օրեր առաջ է եղել: Մենք տեսանք տանկեր փողոցներում, ուղղաթիռներ երկնքում, հրաձգություն, հակամարտություն: Մենք տեսանք բանակի տրոհում. մի մասը մնաց պետության հետ, մյուս մասը միացավ ապստամբներին: Հայաստանում նման բան տեղի չի ունենում: Հայաստանում մարդկանց ոչ մեծ խումբ է` տարբեր տվյալներով բաղկացած 20-25 անձից, որվքեր գրավել են ոստիկանական մեկ շենք, ովքեր պատանդ են վերցրել 7 կամ 8 հոգու: Զինված ուժերն ապստամբների կողմնակից չեն: Մեր զինված ուժերը գտնվում են կառավարության վերահսկողության ներքո, ոստիկանությունը ևս կառավարության վերահսկողության ներքո է: Բացի այդ, մարդիկ, ովքեր պատնադ են վերցրել մի քանի անձի, չեն սպառնում, չեն ասում «կատարեք մեր պահանջները, հակառակ դեպքում այս կանենք, այն կանենք…»: Նրանք նրանց պահում են որպես սեփական անվտանգության երաշխավորի: -Ամեն ինչ տեղի ունեցավ Թուրքիայի դեպքերից անմիջապես հետո. պատահականությո՞ւն է արդյոք դա: -Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նրանց վրա ազդեցություն է թողել ոչ թե Թուրքիայում կատարվածը, այլ ապրիլին Լեռնային Ղարաբաղում իրադրության սրացումը, քանի որ այն հանրության շրջանում էլ ավելի մեծ դժգոհության ալիք բարձրացրեց իշխանության նկատմամբ: -Հայաստանում նման նախադեպ եղե՞լ է: -Հայաստանում եղել է 1999-ին խորհրդարանի վրա հարձակումը, եղել են փողոցային բախումներ, եղել են ցույցեր, բայց որ մարդկանց զինված խումբը նման քայլի գնա` չի եղել: 1 մարդ արդեն զոհվել է, չի բացառվում, որ էլի զոհեր կլինեն, քանի որ վիրավորներից երկուսի վիճակը ծանր է: -Ինչո՞ւ նրանք ընտրեցին հենց այդ մարտավարությունը: -Կարծում եմ, որ նրանք առաջնորդվել են հետևյալ տրամաբանությամբ. կսկսեն, իսկ ժաղովուրդը անմիջապես ոտքի կկանգնի, փողոց դուրս կգա, և ազգային զայրույթի ալիքը կտապալի «վատ» իշխանությունը: Հայաստանում, այո, ընդունված է իշխանություններից բողոքելը: Մարդիկ շատ դժգոհ են իշխանություններից, մեծ է գործազրկությունը, շատ մարդիկ ապրում են աղքատության սահմանագծին, իշխանություններին մեղադրում են կաշառակերության բարձր մակարդակի համար: Բայց փողոց ոչ ոք դուրս չեկավ: Կա «ֆեյսբուքյան» աջակցություն, բայց ոչ իրական: Սակայն…իշխանությունը գործեց արագ և հստակ: Ձերբակալվեցին, կարծում եմ, 20-30 մարդ` գլխավոր ակտիվիստներն, ովքեր կապ ունեն «Հիմնադիր խորհրդարանի» հետ և ծայրահեղ քաղաքական գործիչներ են: Ես չեմ կարծում, թե նրանք երկար մկնան մեկուսարանում, դա խափանման միջոց էր, որպեսզի իրադրությունն ավելի չսրվի: -Ի՞նչ եք կարծում, կլինի՞ գրոհ: Հնարավոր է, բայց չի բացառվում նաև ինչ-որ համաձայնության գան:
Категория: ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Добавил: (18.07.2016) | Автор: Լրատվական W
Просмотров: 1948 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
avatar
1
Handznvan el inc,etkan viravor u zoh tvin u verjum...e~h,hayastanic paghnela petk.
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։