haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ [ Добавить статью ]

Էրդողանը սպառնացել է խզել ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԵՄ-ին մեղադրել է, որ նա չի կատարում Անկարայի հետ միգրացիոն համաձայնագրով իր խոստումները և սպառնացել է, որ Թուրքիան նույնպես չի կատարի դրանք: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»: «Մեր բյուջեի հաշվին պահվում է գրեթե 3 միլիոն մարդ (սիրիացի փախստականները)։ Իսկ Եվրոպայի խոստումներից դեռ ոչինչ չկա: Եթե ԵՄ-ն չկատարի իր խոստումները, ապա Թուրքիան նույնպես հավատարիմ չի մնա համաձայնագրին: Երկրները, որոնք մեզանից առաջ են տնտեսական պլանում, չեն ցուցաբերել նման մարդկային վերաբերմունք»,- ասել է նա։ Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև ձեռք բերված միգրացիոն համաձայնագրով ԵՄ-ն պետք է Թուրքիային տրամադրի 6 միլիարդ եվրո՝ սիրիացի փախստականներին ընդունելու համար։

Источник: http://lurer.com/?p=218991&l=am
Категория: ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Добавил: (07.04.2016) | Автор: ԱՐՄԵՆ ՄԻԼՅԱՆ W
Просмотров: 352 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։