haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ [ Добавить статью ]

Գերմանիան հնարավոր է վերանայի գերմանաբնակ թուրքերի կացության թույլտվության որոշումը
Գերմանիայում բնակվող թուրքերի կացության ժամկետը կարող է չերկարաձգվել: Այս մասին նախազգուշացրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) ներքին գործերի նախարարության խորհրդական Գյունտեր Քրինգսը՝ հանդես գալով Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծին կողմ քվեարկած Բունդեսթագի թուրք պատգամավորների աջակցությամբ, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Hurriyet թերթի կայքին: Հիշեցնելով ընդունված օրինագծի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքը՝ գերմանացի պաշտոնյան կոչ է արել, որ թուրքերն նույն կերպ չմտածեն: «Նման կերպ մտածող և խոսող անձինք ուրեմն չեն ինտեգրվել Գերմանիային և Գերմանիայի օրենքներին: Բնական է, որ այդ իրավիճակը պիտի դիտարկվի կացության թույլտվության հետ կապված որոշումներում»:
Категория: ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Добавил: ----- (14.06.2016) | Автор: Zaven K.
Просмотров: 218 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0