haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ [ Добавить статью ]

Գերմանիայի իշխանությունները որոնում են հնարավոր վտանգ ներկայացնող 76 իսլամիստների
Գերմանիայի իրավապահ մարմինները որոնում են գերմանացի 76 իսլամիստներ, որոնք հնարավոր վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության համար։ Այս մասին գրել է Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով Բւոնդեսթագի Կանաչների խմբակցության հարցմանը կառավարության պատասխանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, հրատարակության տվյալներով՝ Գերմանիայի իրավապահ մարմիններն ունեն տվյալներ թեժ կետեր մեկնած 800 իսլամիստների մասին, որոնց մոտ մեկ երրորդն արդեն վերադարձել է ԳԴՀ։ Ընդ որում, հատուկ ծառայություններում հաստատում են, որ Սիրիա և Իրաք մեկնողների շրջանում գնալով շատանում են երիտասարդները։ Ավելի վաղ Քրեական գործերի դաշնային գերատեսչության ղեկավար Հոլգեր Մոնխը հայտնել էր, որ մոտ 470 մարդ կարող են լուրջ վտանգ ներկյացնել երկրի անվտանգության համար և ահաբեկչություն կատարել։ Իսկ ԳԴՀ սահմանադրության պաշտպանության դաշնային գերատսչության (հակահետախուզություն) Հանս-գեորգ Մաասենը նույն թերթին տված հարցազրույցում հայտրարել է, որ «Իսլամապան պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է ահաբեկչություններ իրականացնել ընդդեմ Գերմանիայի և երկրի շահերի։ Նրա խոսքով՝ սկզբում գերմանական հատուկ ծառայություններÕ ¨ թերագնահատել են ԻՊ-ի կողմից հնարավոր վտանգը, որ կարող է բխել ԻՊ-ից, և քիչ հավանական էին համարում, որ խմբավորումը իր կողմնակիցներին Գերմանիա հասցնելու համար կօգտագործի Մերջավոր Արևելքից և Աֆրիկայից փախստականների հոսքը։

Источник: http://lurer.com/?p=219284&l=am
Категория: ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Добавил: (10.04.2016) | Автор: Սևակ Հովակիմյան W
Просмотров: 292 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։