haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ [ Добавить статью ]

Գերմանիայում թուրքերը կոչ են արել արգելել Էրդողանի մուտքը երկիր
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորների նկատմամբ սպառնալիքների ու վիրավորանքների թիվն ավելի է աճում, ինչի հետևանքով էլ Գերմանիայի ոստիկանությունը խստացրել է նրանց անվտանգության միջոցները: Ինչպես հաղորդում է Armenpress-ը, հղում կատարելով Deutsche Welle լրատվականին, Գերմանիայի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով նախարար Այդան Օզօղուզն այս առումով Գերմանիայում թուրքական ընկերություններին հորդորել է հստակ դիրքորոշում ցուցաբերել: «Մենք ակնկալում ենք, որ Գերմանիայի թուրքական կազմակերպությունները բացահայտ կերպով քննադատեն պատգամավորների դեմ ուղղված սպառնալիքները: Արդեն ամեն ոք պետք է հասկանա, որ մենք տեր ենք կանգնում մեր ծագմանը, սակայն մենք Թուրքիայի` դեպի այստեղ մեկնած ձեռքը չենք»,- ասել է Օզօղուզը: Իր հերթին, ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում անհրաժեշտ է համարել, որ արգելվի Էրդողանի մուտքը Գերմանիա: «Թուրքիայից` Գերմանիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորների դեմ բռնության դիմելու կոչ հնչեցնող անձի մուտքը Գերմանիա պետք է արգելվի: Այդ թվում և նախագահ Էրդողանի»,- ասել է նա:

Источник: http://armedia.am
Категория: ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Добавил: (14.06.2016) | Автор: Zaven K.
Просмотров: 180 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։