haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ [ Добавить статью ]

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 247-Ի
Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի, հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարներին: Ավելի վաղ հաղորդվել է 159 զոհի և 368 տուժածի մասին: Անհետ կորածների հստակ թիվը դեռ հայտնի չէ: Փրկարարական աշխատանքները չեն դադարել անգամ գիշերը: Հիշեցնենք, որ ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել լույս չորեքշաբթի, Իտալիայի կենտրոնական հատվածում: Ավերածություններ են գրանցվել իտալական 3 շրջաններում՝ Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: Սպասվում է, որ աղետի հետևանքով զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ:

Источник: http://Tert.am
Категория: ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Добавил: (25.08.2016) | Автор: N.N.
Просмотров: 250 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0