haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ [ Добавить статью ]

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի, կորած է համարվում առնվազն 100 մարդ
Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի: Զոհերը գրանցվել են Լացիո, Մարկե և Ումբրիա շրջաններում, հայտնում է RaiNews24-ը: Առնվազն 100 մարդ կորած է համարվում Պեսկարա դել Տրոնտո քաղաքում։ Ավելի վաղ Ansa գործակալությունը, վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության տեղական բաժնի հայտարարությունը, հայտնել է, որ միայն Պեսկարա դել Տրոնտոյում զոհվել է 10 մարդ: Ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում՝ լույս չորեքշաբթի: Ստացվող տվյալների համաձայն՝ ավերածություններ են գրանցվել իտալական 3 շրջաններում՝ Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: Երկրաշարժի գոտի են ուղղվել Իտալիայի քաղպաշտպանության ազգային ծառայության աշխատակիցները և ինժեներական զորքերի ստորաբաժանումները: Երկրի իշխանությունները դիմել են քաղաքացիներին՝ կոչ անելով խուսափել տուժած շրջաններ տանող ճանապարհներով երթևեկելուց:
Категория: ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Добавил: (24.08.2016) | Автор: Vlad
Просмотров: 917 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։