haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ [ Добавить статью ]

Ոչինչ հերքել և հաստատել, թե ինչ կարգավիճակ և ինչ ճակատագիր է, չի կարելի. Արծրուն Հովհաննիսյանը՝ անհետ կորածների մասին

Սովորաբար անհետ կորածների դեպքում կատարվում են որոնողական և ճշգրտման աշխատանքներ: Ստորաբաժանումներից շատերն իրենց մշտական տեղակայման վայրերում չեն, ՊԲ ստորաբաժանումների հիմնական մասը գտնվում է մարտական իրավիճակում, և այդ պարագայում շատ արագ ճշգրտում կատարել հնարավոր չէ:
 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ քանի որ Ադրբեջանի հետ որևէ քաղաքակիրթ շփում չկա, գերիների մասին խոսելը դժվար է։

 

«Բայց եթե լինեին գերիներ, որոնց իրենք կարող էին օգտագործել… գիտեք, թե նույնիսկ մեկ հովվին, մեկ քաղաքացիական անձին ինչպես էին օգտագործում: Այս պարագայում ոչինչ հերքել և հաստատել, թե ինչ կարգավիճակ և ինչ ճակատագիր է, չի կարելի»:

Категория: ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Добавил: ----- (07.04.2016) | Автор: ԱՐՄԵՆ ՄԻԼՅԱՆ
Просмотров: 502 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։