haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ [ Добавить статью ]

Փարիզի քաղաքապետը հայտնել է քաղաքում փախստականների ճամբար բացելու մասին

 

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն  հայտարարել է քաղաքի հյուսիսային մասում ներգաղթյալների համար նախատեսված ճամբար կառուցելու ծրագրերի մասին: 

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը` դա կլինի քաղաքապետարանի կողմից հաստատված առաջին նախագիծը Ֆրանսիայի մայրաքաղաքում փախստականների և ներգաղթյալների ճամբար կառուցելու մասին: Այն նախատեսվում է բացել մեկ ամսից:

Փարիզի քաղաքապետը երեքշաբթի կայացած ասուլիսում նշել է, որ ճամբարը կհամապատասխանի ՄԱԿ-ի կանոնակարգին:

Անն Իդալգոյի խոսքով` ճամբարը ներգաղթյալների համար կծառայի որպես ցերեկային կենտրոն, սակայն նաև կացարան կդառնա նրանց համար, ովքեր գնալու տեղ չեն ունենա:

 



Источник: http://TERT.AM
Категория: ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Добавил: ԱՐԱՄ (31.05.2016)
Просмотров: 313 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0