haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՆՈՐՈԻԹՅՈԻՆ [ Добавить статью ]

2015-ի նորաձեւ գույները
Յուրաքանչյուր տարին իր հետ բերում է նորաձեւության նոր միտումներ ինչպես ոճերի, այնպես էլ գույների առումով: 2015 թվականը բացառություն չէ: Օձի տարում նորաձեւ գույները խիստ հակադրության մեջ են` սկսած վառ գույներից մինչեւ բաց, պաստելային գույներ: Pantone ընկերությունը, որի կենտրոնակայանը տեղակայված է Նյու Ջերսիում, ներկայացրել է 2015 թվականի նորաձեւ գույների ցանկը, որն ընդգրկում է հետեւյալ գույների հաջորդականությունը` կարմիր, զմրուխտյա կանաչ, խամրած կապույտ, կիտրոնագույն, բաց երկնագույն, մուգ կապույտ, դեղնականաչ, աֆրիկյան մանուշակագույն, բաց նարնջագույն, սպիտակ: Կարմիր: Այս գույնը մշտապես նորաձեւ է եղել եւ գրավիչ հատկապես խնջույքների եւ բարձրաշխարհիկ երեկույթների ժամանակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարմիրը յուրահատուկ տեսք է հաղորդում` աշխարհահռչակ շատ ապրանքանիշներ իրենց հավաքածուներում ներառում են այս գույնի հագուստներ: Հատկանշական է Gucci ապրանքանիշի կողմից առաջարկված Գարուն-Ամառ 2015 հավաքածուն, որում առանձնահատուկ տեղ ունեն մուգ կարմիր զգեստները: Զմրուխտյա կանաչ: Այս գույնի հագուստները հատկապես հաճելի է կրել ամառային եւ վաղ աշնանային եղանակներին: Այս գույնը կանացիություն եւ նրբագեղություն է հաղորդում: Զմրուխտյա կանաչ գույնն, օրինակ, Erdem ապրանքանիշի կողմից ներկայացված Նախաաշուն 2015 հավաքածուի հիմնական գույնն է: Վերջինս նորաձեւ է հատկապես այն առումով, որ որպես տարվա խորհրդանիշ` այն ներկայացնում է օձի մաշկի նախշերի գույնը: Մուգ կապույտ: Այս գույնի զգեստներն առավել հարմարավետ են երեկույթներին կրելու համար: Մուգ կապույտ զգեստով կինը միանգամից կարող է աչքի ընկնել ամբոխի մեջ: Gucci ապրանքանիշի կողմից առաջարկված տեսականիում, օրինակ, գրավիչ են էլեկտրիկ կապույտ հագուստները: Կիտրոնագույն: Այս էկզոտիկ եւ ոչ այնքան տարածված գույնն, այնուամենայնիվ, 2015 թվականի նորաձեւ գույներից է: Թեեւ համաշխարհային ապրանքանիշները այնքան էլ մեծ տեղ չեն տվել այս գույնին, կիտրոնագույնը կարելի է հանդիպել շատ ու շատ զգեստապահարաններում: Սեւ, սպիտակ, դեղին: Կարելի է նշել, որ սեւ եւ սպիտակ գույները երբեք նորաձեւությունից դուրս չեն գալիս: Դրանք պրակտիկ են թե երեկոյան զգեստների առումով, թե ամենօրյա հագուստներում: Օրինակ` Roberto Cavalli-ի Նախաաշուն 2015 հավաքածուում աչքի են ընկնում հենց այս գույները: Եթե ցանկանում եք նորաձեւ տեսք ունենալ, ապա ձեր զգեստապահարաններում պետք է գտնվեն այս գույների հագուստներ:
Категория: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Добавил: ----- (04.09.2015) W
Просмотров: 45682 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։