haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՆՈՐՈԻԹՅՈԻՆ [ Добавить статью ]

ANDROID-ՈՎ ԳՈՐԾՈՂ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ ՎԱՐԱԿՎԱԾ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԻՐՈՒՍՈՎ
Android օպերացիոն համակարգի հիմքով գործող միլիոնավոր սմարթֆոնների «գրոհել» է Hummingbad վնասակար ծրագիրը, ինչի մասին հայտնում է bbc.com-ը: Վնասված սմարթֆոնների թիվը հասել է 10 մլն-ի: Ոլորտի փորձագետների փոխանցմամբ, Hummingbad վիրուսը լուրջ վտանգ է ներկայացնում հեռախոսում պահպանվող անձնական տվյալների համար: Բացի այդ, այն ինքնուրույն վճարովի կեղծ հավելվածներ է ներբեռնում: Աղբյուրը մանրամասնում է, որ վնասակար ծրագրի զոհ դարձած սմարթֆոնների մեծ մասը գտնվում է Չինաստանում, իսկ մի մասն էլ` Հնդկաստանում, Ֆիլիպիններում ու Ինդոնեզիայում: Հայտնի է, որ Hummingbad-ը ներթափանցում է շատ խորը՝ հեռախոսի օպերացիոն համակարգի մեջ, ինչի շնորհիվ այն մնում է հնարավորինս աննկատ: Այնուհետև վիրուսը թույլ է տալիս իր ստեղծողներին ամբողջությամբ վերահսկել սմարթֆոնով արվող գործողությունները: Նշվում է, որ Hummingbad-ն ամսական 200.000-300.000 դոլարի եկամուտ է բերում ստեղծողներին:
Категория: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Добавил: ----- (09.07.2016) | Автор: Aramayis
Просмотров: 647 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։