haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՆՈՐՈԻԹՅՈԻՆ [ Добавить статью ]

Աշխարհում 45.8 մլն մարդ գտնվում է ստրկության մեջ. Global Slavery Index

 

Ավստրալական Walk Free Foundation հասարակական կազմակերպությունը մայիսի 31-ին հրապարկել է «Ստրկության համաշխարհային ինդեքս» (Global Slavery Index) հերթական ամենամյա զեկույցը: 

Ինչպես ասվում է զեկույցում` շուրջ 45.8 մլն մարդ ողջ աշխարհում հայտնվել է ժամանակակից ստրկության ճիրաններում, որը մեկ երրորդով ավելին է, քան երկու տարի առաջ էր գնահատվել:

Ըստ զեկույցի` Հնդկաստանում ապրում են  ամենամեծ  թվով «ստրուկները»` 18.35 մլն մարդ, որին հաջորդում է Չինաստանը` 3.39 մլն-ով և Պակիստանը` 2.13 մլն-ով:

«Ստրկության համաշխարհային ինդեքս» զեկույցը կազմելիս հետազոտություն է իրականացվել աշխարհի 167 երկրում:

 

Категория: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Добавил: ԱՐԱՄ (31.05.2016)
Просмотров: 322 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0