haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՆՈՐՈԻԹՅՈԻՆ [ Добавить статью ]

Գիտնականերհ բացահայտել են որ...
Համակարգչային խաղերը նախկինում վնասակար զբաղմունք էին համարում, որը մարդկանց վրա վատ էր անդրադառնում: Մինչդեռ այժմ ավելի ու ավելի մեծ թվով գիտնականներ են սկսել մտածել դրանց օգտակարության մասին, փոխանցում է Planet-today-ը: Հերթական ապացույցն են հայտնաբերել Թեքսասի ինստիտուտի հետազոտողները: Նրանք պարզել են, որ համակարգչային խաղերը, ինչպես եւ թենիսը, դրականորեն են ազդում հիշողության վրա եւ նպաստում են մտապահմանը: Հարցն այն է, որ այդ խաղերով զբաղվելու ժամանակ ուղեղը հատուկ քիմիկատներ է արտադրում: Հենց դրանք են նպաստում, որ մարդն սկսի տեղեկատվությունն ավելի լավ մտապահել: Այդ պատճառով համակարգչային խաղերը եւ թենիսը կարող են ոչ միայն ուղեղի հաճույքի ակունքները խթանել: Ճիշտ մոտեցման դեպքում դրանք կարելի է օգտագործել ինքնազարգացման համար, ըստ որում՝ ոչ միայն մտավոր, այլեւ անհատականության: Զանազան իրավիճակների խթանումը օգնում է հմտություններով օժտվել, որոնք անհրաժեշտ են իրական կյանքում: Սակայն գիտնականները շեշտում են, որ դրան անհրաժեշտ է հատկապես տրամադրվել, այլապես խաղը հաճելի զգացողություններ կպարգեւի, բայց ոչ ավելին: Եվ, բնականաբար, ամեն ինչ պետք է չափավոր լինի: Վիրտուալ իրականությունը կարելի է համադրել թարմ օդի հետ, ինչպես նաեւ բավարար չափով հանգստանալ եւ քունն առնել: Այդ դեպքում հնարավոր է լավագույն արդյունքների հասնել:

Источник: http://heqiat.am
Категория: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Добавил: (02.10.2016) | Автор: Ինգա Համբարյան
Просмотров: 342 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։