haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՆՈՐՈԻԹՅՈԻՆ [ Добавить статью ]

Google-ն ու Fiat Chrysler-ը միասին ինքնակառավարվող ավտոմեքենաներ կստեղծեն. լրատվամիջոցներ

 

Google համացանցային հսկան և Fiat Chrysler ավտոարտադրողը հասել են ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման համատեղ աշխատանքի վերաբերյալ համաձայնությունների մշակման եզրափակիչ փուլին, գրում է The Verge-ը։

 

Համաձայնությունների ձեռքբերման աշխատանքն ընթացել է վերջին մի քանի ամիսներին, և ընկերությունները պատրաստ են դրանց ստորագրմանը, հայտնել է աղբյուրը: Երկու կորպորացիաների մամուլի ծառայությունները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը։

 

Google-ն արդեն երկար ժամանակ զբաղվում է ավտոմոբիլային արտադրության ոլորտում ռազմավարական գործընկերոջ որոնմամբ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Ford-ի հետ հնարավոր համագործակցության մասին, բայց մինչ այժմ այդ լուրերը չեն հաստատվել:

 

«Բոլոր ավտոմոբիլային ընկերությունները փորձում են տեխնոլոգիաների տարածք մուտք գործել, որովհետև գիտեն, որ նրանց ապագան դրանից է կախված»,- ասել է Kelley Blue Book ընկերության վերլուծաբան Կառլ Բրաուերը:



Источник: http://tert.am
Категория: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Добавил: ----- (29.04.2016) | Автор: ANNA W
Просмотров: 701 | Рейтинг: 0.6/8
Всего комментариев: 0