haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՆՈՐՈԻԹՅՈԻՆ [ Добавить статью ]

Կանադացիները գերձայնային օդանավ են նախագծել, որը Նյու Յորքից Լոնդոն կհասնի 30 րոպեում

Կանադական շահույթ չհետապնդող տեխնոլոգիական ընկերությունը  ինքնաթիռի դիզայն է ներկայացրել, որը կարող է հեղափոխել ապագայի չվերթները:

 

Ինչպես գրում է Tech insider-ը` օդանավերը կարող են վերադարձնել գերձայնային արագությամբ կոմերցիոն  ճանապարհորդությունները` հնարավորություն տալով ուղևորներին ավելի արագ ճամփորդել ողջ աշխարհում: Նման կոմերցիոն չվերթներ չեն իրականացվել 2003-ին Concorde-ի հեռանալուց հետո:


Գերձայնային արագությամբ ընթացող երկու կոնցեպտային օդանավ է նախագծվել:  Concorde-ի առավելագույն արագությունը  2 Մախ էր, որը ձայնի արագության կրկնակին է, իսկ Skreemr օդանավը նախագծված է հասնելու մինչև 10 Մախ արագության, որը 14 անգամ ավելի արագ է սովորական ուղևորատար օդանավերից:


Ներկայում ուղևորները Նյու Յորքից Լոնդոն են թռչում 8 ժամում, իսկ 75 ուղևորի համար նախատեսված Skreemr-ով տեղ կհասնեն 30 րոպեում:


Անհրաժեշտության դեպքում այն կարող է տեղափոխել 2 ուղևորի` ընթանալով 24 Մախ արագությամբ: Այս արագությանը հասնել հնարավոր է հատուկ շարժիչների շնորհիվ, որոնք դեռևս մշակվում են ընկերության կողմից:

Категория: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Добавил: ----- (26.02.2016) | Автор: ARAM TERT.AM
Просмотров: 487 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0