haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՆՈՐՈԻԹՅՈԻՆ [ Добавить статью ]

Samsung-ն առաջ է անցել Apple-ից ԱՄՆ-ի շուկայում
Samsung ընկերությունն առաջատար է դարձել ԱՄՆ սմարթֆոնների շուկայում՝ առաջ անցնելով Apple-ից: Այդ մասին իր հետազոտությունում հայտնել է Conterpoint Research-ը, գրում է gazeta.ru-ն: Տվյալների համաձայն՝ մարտին Samsung-ը դարձել է ԱՄՆ-ում սմարթֆոնների ամենատարածված արտադրողը և զբաղեցրել է սմարթֆոնների շուկայի 28,8 տոկոսը, մինչդեռ Apple-ը՝ 23 տոկոսը: Հետազոտողները պնդում են, որ ԱՄՆ շուկայում հաղթանակ գրանցել օգնել է Galaxy S7 սմարթֆոնի թողարկումը, որը ստացել է շատ ավելի դրական արձագանքներ, քան ընկերության նախորդ մոդելը: Երրորդ տեղը զբաղեցնում է LG ընկերությունը՝ շուկայի 17,1 տոկոսի բաժնով, չորրորդ տեղը՝ չինական ZTE արտադրողը (6,6 տոկոս), հինգերորդ տեղը՝ Alcatel-ը (4,5 տոկոս):
Категория: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Добавил: (05.05.2016) | Автор: agati
Просмотров: 523 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։