haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Ադամ Սևանի Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանի
Սևանին ունի հայկական և իտալական արմատներ։ Նրա մեծ եղբայրը՝ Վահե Սևանին "NLT" խմբի անդամ է։ Սևանին սկսել է պարել մանուկ հասակից։ Պատանեկան ժամանակից այցելել է իր ծնողների (Էդիտա և Գագիկ Մանուչարյաններ) հիմնած պարի ստուդիան։
            Սևանին նկարահանվել է մանկական հագուստի գովազդում, պարուհի և դերասան Էլիսոն Սթոների (
անգլ.՝ Alyson Stoner) հետ։ Սևանին մասնակցել է անգլ.՝ FlyKidz հեռուստաշոուին, որը հեռաձակվում էր CBS հեռուստաալիքով։ Սևանին նկարահանվեց Քայլ Առաջ 2 (անգլ.՝ Step Up 2: The Streets) ֆիլմում, կերպարանավորելով Ռոբերդ Ալեքսանդր III-ի կերպարը։ Ֆիլմի պրեմիերան կայացավ 2008 թ. փետրվարի 14-ին։ Սևանին իր դերի համար Հոլիվուդյան Մրցանակաբաշխությանը ստացավ մրցանակ։ Նա նկարահանվեց նաև Քայլ Առաջ 3 (անգլ.՝ Step Up 3) ֆիլմում, որը հանդիսատեսի դատին հանձնվեց 2010 թվականի Օգոստոսի 6-ին։
            Ադամ Սևանին պարել է հետևյալ տեսահոլովակներում՝ Mase - Breathe, Stretch, Shake, Will Smith's - Switch, T-Pain - Church և փոքր հատվածներ NLT - That Girl տեսահոլովակում։ Բեմադրել է NLT խմբի "Karma" տեսահոլովակի պարերը։ Նկարել է 
Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի ռիմեյքը։ Սևանին համալրեց Ջոն Չուի (անգլ.՝ Jon Chu ) հիմնադրած պարի խմբի շարքերը, որը հայտնի է ACDC անունով, կամ Adam/Chu Dance Crew անունով։ Խաղացել է 2008 թ. Ամառ, Համադասարանցիներ, Սեր ֆիլմում
Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 102 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0