haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Ակիմ Թամիրով Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակիմ Թամիրովը ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 29-ին Թբիլիսիում, Բաքվի նավթարդյունաբերող Միքայել Թամիրովի և Մաշա Ամիրյանի որդին։ Դերասանական կրթությունը ստացել է Մոսկվայի Գեղարվեստական Թատերական դպրոցում։

1922—24 թվականներին նույն թատրոնի կազմում հյուրախաղերով շրջագայել է Եվրոպայի երկրներում։ 1923 թվականին տեղափոխվում է Ֆրանսիա՝ Փարիզ, ապա 1924 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում` Նյու Յորքում և մինչև 1928-ը հանդես եկել տարբեր թատրոններում։ 1929 թվականին հրավիրվել է Հոլիվուդ, շարունակել է իր դերասանական կարիերան Հոլիվուդում։ Սկզբում որպես թատրոնի դերասան խաղում է Մ. Բալիևի «Չղջիկ» խմբում (Le Chauve-Souris), ապա Նյու Յորքի «Գիլդ» թատրոնում։ Թողնելով թատրոնը հիմնում է բեմական գրիմի սեփական ակադեմիան, սակայնՄեծ Ճգնաժամի տարիներին սնանկանում է և կորցնում ակադեմիան[6]։

Դրանից հետո Թամիրովը գումար է վաստակում աշխատելով որպես տաքսու վարորդ, իսկ կինը՝ դերասանուհի Թամարա Շեյնը, աշխատում է ռեստորանում որպես մատուցողուհի։ Թամարան միաժամանակ հորդորում էր Ակիմին ամբողջությամբ սովորել անգլերեն և չխզել կապը թատրոնի և կինոյի հետ։

Առաջին դերը կինոյում խաղացել է 1932 թվականին, 33 տարեկան հասակում «Օ'Քեյ Ամերիկա» ֆիլմում։ Սկզբում խաղացել է էպիզոդիկ դերեր։ Խաղալով Ռուբեն Մամուլյանի «Թագուհի Քրիստինա» ֆիլմում ճանաչում է ձեռքբերում և 1934 թվականից արդեն նրան վստահվել են ինչպես երկրորդական, այնպես էլ գլխավոր դերեր։ Նրանով հետաքրքրվում է այդ ժամանակների Հոլիվուդի նշանավոր գործիչներից մեկը՝ Օրսոն Ուելսը, ում ֆիլմերում Ակիմ Թամիրովը կերտում է հետաքրքիր հերոսների։

1950-60 ական թթ. Թամիրովը մեկնում է Եվրոպա և նկարահանվում է տարբեր երկրներում՝ Մեծ ԲրիտանիաՖրանսիաԻտալիա և այլն[7]։ Կարիերաի ավարտին ԱՄՆ-ում Թամիրովին հաճախ են հրավիրում հեռուստատեսություն որպես պատվավոր հյուր տարբեր շոուներում և սերիալներում։

Aquote1.png Բոլորն ասում են, որ իմ ակցենտը արժի միլիոն դոլար, սակայն իմ ուզածը կինոյում միայն այսպես ասած էթնիկ դերեր կերտելն է
— Ակիմ Թամիրով
Aquote2.png
Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 132 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0