haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Ալեքսանդր Ադաբաշյան Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1967 թվականին զորացրվելով՝ Ալեքսանդր Ադաբաշյանը վերադարձավ ուսումնարանի 2-րդ կուրս, իսկ չորրորդ կուրսում նրա կյանք մտավ կինոն։ Ամառային պրակտիկայի ընթացքում սկսեց աշխատել «Հանգիստ օր պատերազմի ավարտին» ֆիլմի վրա (Նիկիտա Միխալկովի դիպլոմային աշխատանքը, 1970)։ Ստրոգանովի ուսումնարանում ուսանողներին սովորեցնում էին ամեն ինչ անել սեփական ձեռքերով, և Ալեքսանդրը պատկերացում ուներ ատաղձագործական, փականագործական և նմանատիպ այլ աշխատանքների մասին, որոնք կազմում էինբեմանկարչության հիմքը։ Նրա բոլոր կինոհամալսարաններն սկսում էին մեծ վարպետների հետ աշխատանքից։ Ալեքսանդրին բախտ վիճակվեց համագործակցել բեմանկարիչ Իրինա Շրետերի հետ, ով վաղուց էր աշխատում կինոյում։ Ադաբաշյանը պրակտիկայի ընթացքում յուրացնում էր նկարիչ-ձևավորողի մասնագիտությունը և սեփական փորձի հիման վրա իմանում էր, թե ինչ է կինոն, ինչով է այն տարբերվում թատրոնից կամ գեղանկարչությունից։ Նա սկսեց աշխատել ոչ մի պատկերացում չունենալով այդ մասնագիտության մասին՝ սովորում էր ընթացքում, և սխալներն անխուսափելի էին։ Այդ ամենն ընթանում էր Իրինա Վիկտորովնայի հսկողության տակ, ով ներում էր բոլոր սխալները և համբերատար սովորեցնում էր։[3]

1971 թվականին Ա․ Ադաբաշյանն ավարտեց Մոսկվայի գեղարվեստա-արդյունաբերական բարձրագույն ուսումնարանը (մետաղների գեղարվեստական մշակման ֆակուլտետը)։ Դեռևս 1970 թվականին որպես նկարիչ-բեմադրիչ (Ալեքսեյ Ռոդիոնովի հետ համատեղ) մասնակցել է «Պետրուխինի ազգանունը» ֆիլմի նկարահանումներին[2], իսկ 1972 թվականին օպերատոր Պավել Լեբեշևի հետ մեկնեց արդյունաբերական մի համագործակցության մասին փաստագրական ֆիլմ նկարահանելու, որտեղ ձեռք բերեց նոր մասնագիտություն՝ օպերատորի օգնական։ Նրանք շրջեցին Ռուսաստանում և Մերձբալթիկայում, այնուհետև հրավեր ստացան աշխատելու Բուդիմիր Մետալնիկովի «Բժիշկ Իվենսի լռությունը» ֆիլմի վրա․ Պավելը ստորջրյա նկարահանումների օպերատորն էր, իսկ Ալեքսանդրը՝ օգնականը։ Արդյունքում նկարահանումները հետաձգեցին, սակայն ընկերները մեկուկես ամիս ապրեցին Սուդակում։ Որպեսզի անգործ չնստի, Ադաբաշյանը սկսեց աշխատել Այզեկ Զինգերի մոտ որպես օգնական։ Այզեկը Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնի զգեստների նկարիչն էր, ով դարձավ հայտնի խորհրդաամերիկյան հագուստի դիզայներ։ Նա նաև օգնում էր բեմանկարիչ Լեոնիդ Պերցևին որպես գեղազարդիչ․ Ալեքսանդրը միշտ ձգտում էր փորձ ձեռք բերել պրոֆեսիոնալներից և ինչ-որ նոր բան սովորել։[3]

Այդ տարիներին Ալեքսանդր Ադաբաշյանն ամուսնացավ Պավել Լեբեշևի քրոջ՝ Մարինայի հետ։ Այնպես ստացվեց, որ հարսանիքին չկարողացան ներկա գտնվել նորապսակների ծնողները, և միջոցառմանը հավաքվեցին շատ երիտասարդներ։ Հյուրերի թվում էր Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկին, ով 1973 թվականին հրավիրեց Ադաբաշյանին օգնել իրեն «Գործն ավելի կարևոր է, քան կյանքը» ֆիլմի սցենարի հարցում։ Ֆիլմը Միջին Ասիայի կինոստուդիաներից մեկի համար էր։ Միխալկով-Կոնչալովսկին ուրվագծեց սցենարը և սկսեց փնտրել համահեղինակ։ Ադաբաշյանը նախկինում երբեք սցենարներ չէր գրել, սակայն Անդրեյը համբերատար բացատրում էր, թե ինչով է սցենարը տարբերվում լավ արձակից, սովորեցնում էր նկարագրել բնավորություններ, պատկերացնել, թե ինչպես այդ ամենը կդիտվի իրականում՝ գործողության մեջ։ Այդպես Ալեքսանդր Ադաբաշյանի համար բացվեց ստեղծագործական կյանքի նոր էջ։[3]

«Օտարների միջ յուրային, յուրաինների մեջ օտար» ֆիլմի նկարահունմների (ըստ Էդուարդ Վոլոդարսկու և Նիկիտա Միխալկովի «Կարմիր ոսկի» պատմվածքի) Ալեքսանդր Ադաբաշյանը Իրինա Շրետերի հետ նկարիչ-բեմադրիչն էր։ Ֆիլմում նկարահանվում էին Յուրի ԲոգատիրյովըԱնատոլի ՍոլոնիցինըՍերգեյ Շակուրովը,Ալեքսանդր ՊորոխովշչիկովըԱլեքսանդր Կայդանովսկին։ Նկարահանումները կատարվեցին Չեչենո-Ինգուշետիայում, որը հայտնի էր բազմազան բնությամբ՝ բլուրներով, ժայռերով և գետերով։ Այնտեղ Ադաբաշյանն առաջին անգամ հանդես եկավ որպես դերասան, թեև այդ մասնագիտության վերաբերյալ ուներ միայն աղոտ պատկերացումներ։ Առաջնելույթը հաջող անցավ, սիկ ֆիլմը 1975 թվականին Դելիի կինոփառատոնին ստացավ հանդիսաեսի մրցանակ։ Նույն թվականին Ալեքսանդր Ադաբաշյանը որպես դերասան և նկարիչ աշխատեց «Սիրո ստրկուհին» ֆիլմի վրա, որը Թեհրանի կինոփառատոնին ստացավ «Ոսկե կոզլոտուր», իսկ Ֆրանսիայի Յեր քաղաքում կայացած «Երիտասարդ կինո» կինոփառատոնին՝ հանդիսատեսի հատուկ մրցանակը։ Այդ ժամանակաշրջանում ծանր հիվանդացավ և մահացավ Ալեքսանդրի կինը՝ Մարինան։[3]

Առաջին սցենարը, որը սկզբից մինչև վերջ գրվեց Նիկիտա Միխալկովի հետ, «Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար» (1977) ֆիլմի սցենարն էր, որի հիմքում ընկած էր Անտոն Չեխովի «Պլատոնով» անավարտ պիեսը։[4] Երբ Միխալկովին նվիրեցին «Չեխովի չհրատարակված պիեսները» գիրքը, նրանք երկուսով կարդացին այն և որոշեցին Անտոն Պավլովիչի ստեղծագործություններից կոլաժ անել։ Ֆիլմի ստեղծման պատմությունն ինքնին արտասովոր է, քանի որ այդ տարիներին երիտասարդ տաղանդներին չէին վստահում էկրանավորել դասականներին, սակայն նրանք այնուամենայնիվ դիմում տվեցին, թեև հաջողության հույս չունեին։ Այնպես ստացվեց, որ նկարահանող խմբերից մեկը չհասցրեց պետկինոյին ժամանակին հանձնել ֆիլմը և այդ ժամանակ հիշեցին «Անավարտ պիեսի մասին»։ Այդպես ամեն ինչ սկսվեց։ Մեկուկես ամսում գրվեց սցենարը և սկսվեց նկարահանումների վայրի փնտրտուքը։ Մոսկվայից 2 ժամ հեռավորության վրա, Պուշչինո քաղաքում, գտնվեց դատարկ ագարակ և զբոսայգի՝ կասկադային լճակներով։ Ֆիլմի նկարահանումներին Ադաբաշյանը Ա․ Սամուլեկինի հետ աշխատեց նաև որպես նկարիչ։ Ֆիլմն ստացավ բազմաթիվ մրցանակներ՝ Սան Սեբաստիանի կինոփառատոնի «Большая золотая раковина» մրցանակ (1977), Չիկագոյի կինոփառատոնի «Золотая пластина» մրցանակ (1978), Բելգրադում կայացած աշխարհի լավագույն ֆիլմերի «Ֆեստ» կինոփառատոնում գրան պրի կինո և հեռուստատեսության նկարիչների միությունից (1978), «Դավիդ Դոնաթելլո» մրցանակ որպես լավագույն օտարերկրյա ֆիլմ իտալական վարձույթում (1978)։[3]

Պուշչինոյում նկարահանվեց նաև «Իլյա Օբլոմովի կյանքից մի քանի օր» ֆիլմի մեծ մասը (նկարիչներ Ա․ Ադաբաշյան և Ա․ Սամուելկին, 1979)։ Ֆիլմն ստացավ «Օքսֆորդի ոսկե վահան» մրցանակ լավագույն ռեժիսուրա անվանակարգում (1980), ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի կողմից ճանաչվեց լավագույն օտարերկրյա ֆիլմ (1981), Մալագայի հեղինակային ֆիլմերի 13-րդ միջազգային շաբաթի առաջին մրցանակ (1982)։ 1978 թվականին ֆիլմի նկարահանումների ժամանակ Ալեքսանդր Ադաբաշյանն ամուսնացավ Գեղարվեստա-թատերական ուսումնարանի ուսանողուհի Եկատերինա Շադրինայի հետ, ով Ն․ Միխալկովի «Հինգ երեկո» և Սերգեյ Սոլովյովի «Փրկարարը» ֆիլմերում աշխատում էր որպես զգեստների նկարչի օգնական։[3]

Ն․ Միխալկովի և Ա․ Միխալկով-Կոնչալովսկու հետ Ալեքսանդր Ադաբաշյանը մասնակցեց արկածային «Տրանսսիբիրյան ճեպընթաց» ժապավենի սցենարի ստեղծման աշխատանքներին (ռեժիսոր Էլդոր Ուրազբաև, 1978)։ Ֆիլմն ստացավ Լենինի կոմսոմոլի մրցանակ և Ղազախական ԽՍՀ պետական մրցանակ։ Ալեքսանդր Ադաբաշյանը ևս ստացավ մրցանակ։ Ն․ Միխալկովի հետ նա գրեց նաև «Հինգ երեկո» ֆիլմի սցենարը (1979)՝ Վոլոդինի պիեսների հիման վրա, որտեղ կրկին հանդես եկավ որպես դերասան։[4]

1987 թվականին Ն․ Միխալկովը կրկին անդրադարձավ Անտոն Չեխովի ստեղծագործություններին և նկարահանեց «Սև աչեր» ֆիլմը, որը դարձավ Ադաբաշյանի (ֆիլմի նկարիչ) հետ համատեղ վերջին աշխատանքը։ Ռեժիսորը ստեղծեց նաև «Շնիկով կնոջ» ադապտացված տարբերակը, որտեղ իտալացու գլխավոր դերը Ն․ Միխալկովը, Ա․ Ադաբաշյանը և Սուզո Չեկի դի Ամիկոն գրել էին հատուկ Մարչելո Մաստրոյանիի համար։ Ֆիլմն առաջադրվեց ՕսկարիԿաննի կինոփառատոնին ստացավ մրցանակ տղամարդու լավագույն դերի համար, ինչպես նաև Վալյադոլիդի կինոփառատոնի արտամրցութային ցուցադրմանը ստացավ հատուկ պատվավոր դիպլոմ (1987)



։

 
Ալեքսանդր Ադաբաշյանը «Արևահարում» ֆիլմում, 2014թ
Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 541 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0