haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Արմեն Աժտերյան Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմեն Աժտերյան (1890 -), հայ դերասան։

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Կրթությունն ստացել է Պոլսի Սամաթիա թաղամասի Սահակյան, ապա Կենտրոնական վարժարաններում։ Բեմական ասպարեզ է մտել Օսմանյան սահմանադրությունից հետո։ 1909 խաղացել է Ենովք Շահենի, Աշ. Մատաթյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Ազատ թատրոն» թատերախմբում՝ Օրթագյուղի Բարեսիրաց թատրոնում։ Հետագայում Սամաթիայում կազմակերպել է սիրողներից բաղկացած մի թատերախումբ, որի մեջ են եղել Մկրտիչ ՋանանըՏրդատ Նշանյանը, օրիորդներ Ատրիկն ու Հրաչյա Ներսիսյանը։ 1913 խաղացել է Ֆելեկյան քույրերի խմբում, իսկ 1919՝ «Պոլսո հայ դրամատիկ ընկերության» խմբում։ 1923 մեկնել է Մարսել, բեմադրել «Վարդան Մամիկոնյան» պիեսը։

Գլխավոր դերերից են՝ Ֆրանց Մոորը (Ֆ.Շիլլերի «Ավազակներ»), Վասակ Սյունի («Վարդան Մամիկոնյան»), կոմս (Մ.Կամոլետտիի «Քույր Թերեզա»), լորդ Մերվիլ(Ա.Դյումայի «Քին») և այլն։

Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 4537 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0