haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Արմեն Արմենյան Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Արմենյան (իսկական ազգանունը՝ Իփեկյան, (սեպտեմբերի 10 1871Կոստանդնուպոլիս - հուլիսի 20 1965,Լենինական), հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935թ.)։
                                 

Նախնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլիսի Պերա թաղամասի հայկական դպրոցում, Բերայի գերմանական դպրոցում, ապա՝ Կադը գյուղի Մխիթարյան միաբանության գիշերօթիկում։ Այնուհետև նա դարձել է Օրթագյուղի վարժարանի, ապա, մի երկու տարի անց, Կոստանդնուպոլիսի կենտրոնական վարժարանի սանը։ 1889-1890թթ. նա տեսնում է Պետրոս Ադամյանի խաղը և դառնում նրա երկրպագուն։ Շատ չանցած, 1891թ. հունիսին Ադամյանը մահանում է և նրա մահը խորապես ցնցում է դերասանին։ 1890-ականների սկզբներին Արմենյանը գնացել էԿովկաս և խաղացել Թիֆլիսի հայկական խմբերում։

Առաջին անգամ բեմ է բարձրացել Գաստոնի դերում՝ Ալեքսանդր Դյումա որդու «Քամելիազարդ տիկինը» պիեսում։ Հաջորդ թատերաշրջանում Սիրանույշի հետ մեկնել է Բաթում1894թ. մեկնել արտասահման։ Եղել է ՓարիզումՀամբուրգում և այլ քաղաքներում, տեսել աշխարհահռչակ մի շարք դերասանների խաղը։ Վերադառնալով Կովկաս1902-1903թթ. խաղացել է Թիֆլիսում, ԲաքվումԵրևանումԱլեքսանդրապոլումԿարսում։1906թ. իր կնոջ՝ Եկատերինա Դուրյանի հետ մեկնել է Եգիպտոս, կազմակերպել ներկայացումներ։ Ալեքսանդրիայում և Կահիրեում հանդես գալուց հետո՝ 1907թ. վերադարձել է Կովկաս։ 1908թ. Հ.Աբելյանի հետ կազմավորել է Աբելյան-Արմենյան թատերախումբը, մեկնել Կոստանդնուպոլիս, որտեղ Հ.ԻբսենիՇիրվանզադեիպիեսների բեմադրություններով մեծ հաջողություն են ունեցել։ Կոստանդնուպոլսից հետո խումբը ներկայացումներ է տվել ԻզմիրումՊարտիզակում և վերդարձել է Կովկաս։ Այնուհետև իր խմբով կամ Աբելյանի հետ՝ շրջագայել է ԹուրքիայիՊարսկաստանիՌումինիայի և այլ երկրների բազմաթիվ քաղաքներ, ներկայացումներ տվել Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի հայաշատ գրեթե բոլոր վայրերում։ 1921թ. Պարսկաստանից վերադարձել է Հայաստան, խաղացել Երևանում, ապա ընդմիշտ հաստատվել Լենինականում՝ աշխատելով թատրոնում։ [2]

Մինչխորհրդային տարիներից ունեցել է ռեժիսուրական բեղուն գործունեություն, բեմադրել բազմաթիվ պիեսներ։ 1954թ. լույս են տեսել նրա հուշերը՝ «60 տարի հայ բեմի վրա»։ 

Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 54889 | Рейтинг: 6.8/5
Всего комментариев: 0