haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Արշակ Աթայան
Արշակ Գևորգի Աթայան (հունիս 201877 - օգոստոսի 191938), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1935-ից։
                  Սովորել է Վաղարշապատի 
Գևորգյան ճեմարանումԹիֆլիսի Ներսիսյան դպրոցում և Շուշիի թեմական դպրոցում։1898-1902-ին ծառայել է ցարական բանակում։ 1903-1904-ին որպես սրբագրիչ աշխատել է «Մուրճ» ամսագրի (Թիֆլիս) խմբագրությունում։ 1904-1907-ին ուսուցչություն է արել Իրանի Սավրա գյուղի դպրոցում։ Այստեղ գրի է առել Սալմաստի բոլոր 23 հայկական գյուղերի վիճակագրությունը, հավաքել ու գրի առել ժողովրդական երգն ու բանահյուսությունը։ 1907-1911-ին ուսուցչություն է արել Նոր Ջուղայի դպրոցներում, ապա պաշտոնավարել ռուս-պարսկական բանկի Սպահանի բաժանմունքը։ Այդ տարիներին եղել է նաև քառաձայն երգչախմբի ղեկավար, մեներգիչ և դերասան՝ հյուրախաղերի եկած Սիրանույշի և Արմեն Արմենյանի խմբերում։ Գրել է դրամատիկական երկեր, որոնցից «Սասունցի Դավիթ»-ը Արմեն Արմենյանը բեմադրել է նախ Թեհրանում (1922), ապա Ալեքսանդրապոլում (այժմ՝Գյումրի)։ 1923-ին ընտանիքով վերադարձել է Հայաստան։ Ուսուցչություն է արել ԵրևանումԼենինականում,Ստեփանակերտում։ Եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի պատասխանատու քարտուղար, լուսժողկոմատի բաժնի վարիչ, գյուղատնտեսական բանկի գլխավոր հաշվապահ։ Մահացել է 1938 օգոստոսին։ [2] Ձերբակալված էր և մահապարտված 1938 թ., ռեաբիլիտացիայի ենթարկել 1955 թ:
Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 484 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0