haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Արտավազդ Փաշայան
Արտավազդ Փաշայան Բարդուղիմեոսի (Բագրատի) (ծնվել է 1910 թվականի նոյեմբերի 1-ին(14) Բաքվում-մահացել է 1973 թվկանի սեպտեմբերի 4-ինԼենինականում) հայ խորհրդային դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ 1928-1930-թվականներին սովորել է Թիֆլիսի«Հայարտան» դրամատիկական ստուդիայում, աշակերտել Ա․ Բուրշալյանին, Ս․ Քափանակյանին։ Ավարտելուց հետո աշխատել է Թիֆլիսի Հայ դրամայի, 1931 թվականին՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովական), 1932 թվականին՝ Երևանի Գորկու անվան բանվ․, 1933 թվականին՝ կրկին Թիֆլիսի Հայ դրամայի, 1934 թվականից՝ Լենինականի Մռավյանի անվան թատրոններում։ Մարմնավորել է ավելի քան 150 կերպար՝ հայկական, ռուսական, եվրոպական ժամանակակից և դասական դրամատուրգիայից։ Լավագույններից են՝ Դողուն (Լավրենյովի «Բեկում»), Զերժինսկի (Կապլերի և Զլատոգորովայի «Լենին»), Վասկա Պեպել (Գորկու «Հատակում»), Պարատով (Ա․ Օստրովսկու «Անօժիտը»), Ֆաբրիցիո (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին»), Արթուր (Վոյնիչի «Բոռը»), Դոմենիկո (Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»), Գոշ (Միքայելյանի «Գոշ»), Պահլավունի (Դեմիրճյանի «Երկիր հայրենի»), Օսեփ (Սունդուկյանի ««Քանդած օշախ»)։ Փաշայանը ռեալիստական ուղղության, ռոմանտիկ–հերոսական ոճի դերասան էր։ Նկարահանվել է կինոյում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 48615 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0