haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Աշոտ Ադամյան (դերասան)

Ծնվել է 1953թ. փետրվարի 14-ին, Երևանում։ 1972թ. ավարտել է Երևանի Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժինը։ 1975-79թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ Հենրիկ Մալյանի արվեստանոցում։ 1987թ. ընդունվել է Մոսկվայիկինոռեժիսորների և սցենարիստների բարձրագույն կուրսեր՝ Ռոլան Բիկովի արվեստանոց, և ստացել կինոբեմադրիչի մասնագիտություն։

Վաղ հասակում նվագել է հայկական առաջին ռոք խմբերում՝ «Սարդեր», «Առաքյալներ», «1+2»։

Դերասանական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից, երբ նկարահանվել է Ա. Մանարյանի «Եվս 5 օր» գեղարվեստական ֆիլմում։ Հետագայում խաղացել է ավելի քան 20 ֆիլմերում։ 1980 թվականին եղել է Հենրիկ Մալյանի անվան թատրոնի հիմնադիրներից, որտեղ աշխատել է որպես բեմադրող ռեժիսոր և դերասան, հետագայում՝ գեղարվեստական ղեկավար։ Բեմադրել է Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Անույի «Օրկեստր», Շտոկի «Աստվածային կատակերգություն» ներկայացումները։ 1982թվականից Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության1997 թվականից՝ «AMFA» հայ կինոգործիչների միջազգային կազմակերպության անդամ է։

1996թ. ձայնագրել է առաջին «Դլե մը կոնդե» երաժշտական ալբոմը, որը ներկայացնում է հայկական ժողովրդական հին երգերի մշակումներ։ 1998 թ. Լոս Անջելեսումբեմադրել և խաղացել է Արամունու «Պողոս քեռու այցը», 2005 թ. Երևանում՝ Սլեյդի «Ամեն տարի նույն օրը» պիեսները։ 2002թ. Վիեննայում մասնակցել է «Տրուբադուրներ» փառատոնին՝ ներկայացնելով «Հայկական ժողովրդական երգը մինչև Սայաթ-Նովա և նրանից հետո» ծրագիրը և Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ իրականացրել է Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ պտուտ եկա» երգի մշակումը։

2008թ. եղել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ, Թեհրանում իրականացրել է Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված «Ուզենք, չուզենք, հայ ենք» ներկայացումը, անցկացրել է արվեստի դասընթացներ։ 2009 թ. խաղացել է Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» մոնոներկայացման մեջ և «Տղամարդու լավագույն դերակատարման համար» արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի։ Զբաղվում է հայկական ժողովրդական հեքիաթների մշակմամբ։ 2010թ. «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի 40-ամյակի կապակցությամբ, Դ. Մաթևոսյանի հետ համատեղ նկարահանել է «Մենք ենք…» ֆիլմը:

Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 781 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0