haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Ցոլակ Ամերիկյան

Ցոլակ Ամերիկյանը ծնվել է Տրապիզոնում, արհեստավորի ընտանիքում։ 1891թ. հորեղբոր հետ տեղափոխվել էԲաթում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել ռուսական քաղաքային ուսումնարանում։ Այնուհետև մեկնել է Վենետիկի Մխիթարյանների մոտ ուսանելու, սակայն կարճ ժամանակ մնալով այնտեղ, 1906թ. վերադարձել է Բաթում, մասնակցել սիրողների կողմից կազմակերպված ներկայացումներին («Համլետ», «Ավազակներ» և այլն)։ Ապա խաղացել է «Արշակ Բ», «Վարդան Մամիկոնյան», «Ղարաբաղի աստղագետը», «Խաչագողի հիշատակարանը» և այլ պիեսներում։ Նյութական մեծ դժվարություններ կրելով մի կերպ մեկնել է Փարիզ, եղելՄարսելում, այնտեղից անցել Եգիպտոս, ապա Հունաստան՝ այս բոլոր վայրերում դիտել ժամանակի անվանի դերասանների խաղը։ Երկար և օգտավետ շրջագայություններից հետո վերադարձել է Կովկաս, մտել Ամո Խարազյանիթատերախմբի մեջ։ 1910թ., օսմանյան սահմանադրությունից հետո մեկնել է Արևմտյան ՀայաստանԷրզրումումսիրողներից կազմակերպել է մի թատերախումբ և ներկայացրել Ն.Գոգոլի «Ռևիզորը», ապա Շիրվանզադեի «Չար ոգին», «Պատվի համարը», «Նամուսը», Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններն» ու «Պաղտասար աղբարը», այդ բոլոր պիեսներում կատարելով գլխավոր դերեր։

Վերադառնալով Կովկաս, խաղացել է Թիֆլիսում, Բաթումում ՍիրանույշիՕվի ՍևումյանիՎահրամ Փափազյանի և ուրիշների հետ։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին շրջել է Ղրիմում, Հյուսիսային Կովկասում,Ուկրաինայում, խաղացել հայաշատ բազմաթիվ քաղաքներում՝ ԿիևԽարկովՕդեսաՏագանրոգԱրմավիր,ՆովոռոսիյսկՄոզդոկՂզլարՎլադիկավկազ և այլն։ 1931թ. եկել է Լենինական և ամբողջությամբ կապվել Լենինականի պետական թատրոնի հետ։

Ստեղծել է բազմաթիվ կերպարներ, որոնք համարվում հայ բեմի լավագույն նվաճումներից՝ Սատին (Մ.Գորկու «Հատակում»), Մանուկ աղա (Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Մոնտանելլի (Է.Վոյնիչի «Բոռ»), Մալվոլիո (Ու.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»), Վիշնևսկի («Արդյունավոր պաշտոն»), Մուրոմսկի(Ա.Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»), Վուրմ (Ֆ.Շիլլերի «Սեր և խարդավանք»), Շեյլոկ (Ու.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը») և այլն։ 

Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 1425 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0