haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Դեյվիդ Հեդիսոն Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծնվել է 1929 թվականի մայիսի 20-ին, Փրովիդենսում։ Մանկուց զբաղվել է սպորտով։ Ծնյալ Ալբերտ Դեյվիդ Հեդիսոն, պապը, մինչև ծնվելը, ձևափոխել է այդ անունը Հեդիցյան ազգանունից։ Նրա մեծ հայրը՝ Հարություն Հեդիցյանը, Ամերիկա էր գաղթել Շապին-Գարահիսարից։ Նրա երեք զավակները ծառայել են ամերիկյան բանակում։ Ծնողները՝ Արա (Ալբերտ) Հեդիսոնի (1895-1977) և Ռոզ Պողոսյանի ընտանիքում։ Դեռ հինգ տարեկանում որոշում է դառնալ դերասան և հետագայում նշել, որ իր դերասանական տաղանդը ժառանգել է տատից՝ պոլսեցի Սերմա Բոյաջյան Հեդիցյանից, որը խուսափելով թուրք պաշտոնիայի լպրիշ սիրահետումներից մեկնել է Փարիզ, այնտեղ աչքի ընկել հայկական թատերական ներկայացումներից։

Բրաուն համալսարանում սովորելուց հետո 16 տարեկանում Դեյվիդը տեղափոխվել է Նյու-Յորք և ուսանել թատերարվեստ տեղի «Նեյբրհուդ» թատրոնում՝ աշակերտելով դերասանուհի Յութա Հագենին:
                  Դևիդ Հեդիսոնը զբաղվել է նաև տարբեր մարզաձևերով (ձիարշավ, լող, դահուկ, թենիս), սիրել է հավաքել հին ձեռագրեր։ Եղել է ՀԲԸՄ անդամ, 1980 թվականին մասնակցել է «Լու Գրանտ» հեռուստածրագրին «Ուշադրության կենտրոնում հայերն են» մասում։ Բարձահասակ, կաղնեգույն աչքերով, աթլետիկ կազմվածքով գեղադեմ Դեյվիդ Հեդիսոնը կինո է մուտք գործել 1957 թվականին։ Նա նկարահանվել է նաև Ջեյմս Բոնդի մասին պատմող կինոֆիլմերում։ Դերասանի ավագ դուստրը՝ Ալեքսանդրա Մերի Հեդիսոնը գնացել է հոր ճանապարհով։

Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 111 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0