haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Երիտասարդ հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Հայաստանը ներկայացնող երիտասարդ ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը հաղթանակ է տարել Ֆրանսիայում ընթացող Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: 50 կգ քաշային կարգում հանդես եկող Սիմոնյանը 8:0 հաշվով հաղթել է իր մրցակցին` Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովին: Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 30-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 4-ը: Առաջնությունն անցնում է ֆրանսիական Մայկոն քաղաքում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը ներկայացնում են Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Էդգար Թամազյանը (55 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) և Էդգար Խաչատրյանը (120 կգ): Ազատ ոճայիններից հանդես կգան Արման Անտոնյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Հարություն Բարսեղյանը (60 կգ), Հակոբ Ավետիսյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (96 կգ):

Источник: http://Panarmenian.net
Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (30.08.2016) | Автор: Ա.Պ.Ա.
Просмотров: 1191 | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։