haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Գրեգուար Ասլան
Գրեգուար Ասլան (ֆր.՝ Grégoire Aslan, Ասլանյան Գրիգոր Գալուստի, 1908մարտի 28Կոստանդնուպոլիս - 1982,հունվարի 8, Քորնուա, Մեծ Բրիտանիա), հայազգի դերասան։

Գործունեությունն սկսել է Ֆրանսիայում՝ որպես էստրադայի երգիչ։ Առաջին անգամ նկարահանվել է 1938 թվականին «Խարույկ» ֆիլմում։ Բրիտանական, ամերիկյան ֆիլմերում խաղացել է կարևոր դերեր՝ մարմավորելով օտարերկրացիների կերպարներ՝ ռուսների, ֆրանսիացիների, իտալացիների, գերմանացիների, ալբանացիների, միջին արևելքցիների։ Նկարահանվել է «Զբաղվիր Ամելիայով», «Կարմիր պանդոկ», «Օազիս», «Գլորիա», «Այս մարդը վտանգավոր է» և այլ ֆիլմերում, խաղացել է ներկայացումներում։ Ասլանի առավել հայտնի դերերից են «Ջո Մակբեթում» գանգստեր Դուկայի կերպարը, (1955), «Թագավորների թագավորը» (1961) (Հերոդ), «Կլեպատրա» (1963) (Պորֆինոս)։ 1961 թվականին «Ժամը 4-ի սատանան» ֆիլմում Ֆրենկ Սինատրայի և Սպենսեր Թրեսի հետ մարմնավորել է Մարսելի կերպարը, մի հանցագործ, ով զղջում է իր արարքների համար և փրկում է բնակիչների կյանքը հրաբխային ժայթքման ժամանակ։ Նկարահանվել է շուրջ 110 ֆիլմերում և խաղացել տարբեր հեռուստատեսային դերեր[1][2]։

Մահացել է սրտի կաթվածից։

Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 406 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0