haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Հովհաննես Աբելյան (դերասան) Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծնվել է հոկտեմբերի 23 (նոյեմբերի 4)-ին, Շամախիում, արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղում, ապա սովորել Բաքվում. նախ՝ ծխական դպրոցում, հետո՝ ռուսական ռեալական ուսումնարանում։ Մասնակցել է աշակերտական ներկայացում ներին և Ս. Սաֆրազյանի խմբի հյուրախաղերին (1880)։ Բեմական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1882 թվականին, Բաքվում, անտրեպրենյոր Ա. Գոնչարովի ռուսական խմբում՝ որպես բեմահարդար, նան դերասան՝ դրամատիկ, և օպերետային ներկայացումներում։ 1886 թվականին Աբելյանը ընդունվել է Թիֆլիսի «Հայոց դրամատիկական ակումբի» խումբը, դիմախաղի, ձայնի առոգանության դասեր առելՊետրոս Ադամյանից։ Խմբի կազմալուծման պատճառով վերադարձել է Բաքու, 1887-1891 թթ. խաղացել հայկական ևռուսական ներկայացումներում։ 1891 թվականից հանդես է եկել հայկական թատրոնում՝ Թիֆլիսում, Բաքվում և այլուր։ 1895 թվականին Աբելյանը հիմնել է Թիֆլիսի «Հայոց դերասանա կան ընկերություն»-ը։ 1901-1905 թթ. Գ. Պետրոսյանի հետ վարել է Թիֆլիսի մշտական թատերախումբը (1905-ից՝ նաև ռեժիսոր)։ 1908-ին Ա. Արմենյանի հետ կազմակերպել է Աբելյան-Արմենյան թատերախումբը։ 1912 թվականին Աբելյանը մասնակցել է հայ թատրոնիհյուրախաղերին Մոսկվայում և Պետերբուրգում1913 թվականին կազմել նոր խումբ, ելույթներ ունեցել Իրանում,Միջին Ասիայում։ 1917-ին ընտրվել է «Հայ դրամատիկ դերասանների միության» (Թիֆլիս) նախագահ։ 1920 թվականի սեպտեմբերին մեկնել է արտասահման։ 1921 - 25-ին տեղական խմբերի հետ ներկայացումներ է տվել Կ. Պոլսում,ԶմյուռնիայումԿահիրեումԱլեքսանդրիայումԲեռլինում («Օթելլո»՝ հայերեն, «Ցենտրալ» թատրոնի գերմանական խմբի հետ), ՓարիզումԲրյուսելումԼոնդոնումՆյու ՅորքումԴետրոյտումՉիկագոյումԲոստոնումՖիլադելֆիայում։ 1925 թվականին Սովետական Հայաստանիկառավարության հրավերով Աբելյանը վերադարձել է Երևան, ընդունվել առաջին պետթատրոն (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն)։ 1926 թվականից վեր սկսել է շրջագայությունները ԿովկասումՌուսաստանի հարավում, Միջին Ասիայում։ 1927-1928 թթ. աշխատել է Բաքվում՝ հայկական թատրոնում, մասնակցել նաև ադրբեջանական թատրոնի ներկայացումներին («Նամուս», «Սևիլ» ևն)։

Ադամյանի մահից հետո, տասնամյակ ներ շարունակ Աբելյանը եղել է հայ թատրոնի կորիֆեյը և իր անհատականությամբ, ռեալիստական արվեստով ազդել բեմար վեստի ազգային ոճի ձևավորման վրա։ Մահացել է հուլիսի 1-ին, Երևանում։
         

Բեմական գործունեության 54 տարիների ընթացքում Աբելյանը կատարել է շուրջ 500 դեր, եղել է Շիրվանզադեի կերպարների՝ էլիզբարովի («Պատվի համար», 1905), Ռուստամի, ավելի ուշ՝ Բարխուդարի («Նամուս», 1911), Գիժ Դանիելի («Չար ոգի», 1912) չգերազանցված մարմնավորողը։ Հայ հեղինակների ստեղծած կերպարների աբելյանական լավագույն դերակատա րումներից են նաև՝ Միքայելը, Պեպոն (Սունդուկյանի «էլի մեկ զոհ», 1886, «Պեպո», 1889), Աբիսողոմ աղան, Պաղտասարը (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», 1894, «Պաղտասար աղբար», 1897), Վանահայրը, Նիկիֆորը (Շանթի «Հին աստվածներ», 1913, «Կայսր», 1919) ևն։ Աբելյանի խաղացանկում կարևոր տեղ են գրավել ռուսական և եվրոպական դրամատուրգների գործերը։ Նրա կերտած դերերից են՝ Օսիպը (Գոգոլի«Ռևիզոր», 1898), ժադովը, ավելի ուշ՝ Ցուսովը, Նեզնամովը, Նեսչաստլիվցևը (Ա. Օստրովսկու «Եկամտա բեր պաշտոն», 1892, «Անմեղ մեղավոր ներ», Լ898, «Անտառ», 1903), Օթար բեկը (Սումբատով-Ցուժինի «Դավաճանություն», 1905), Կորրադոն (Ջակոմետտիի «Ոճրա գործի ընտանիքը», 1893), Կարլ Մոորը (Շիլլերի «Ավազակներ», 1893), Շտոկմանը (Իբսենի «ժողովրդի թշնամին», 1895), Օթելլոն, Պետրուչչիոն, Լիրը (Շեքսպիրի «Օթելլո», 1896, «Անսանձի սանձահարու մը», 1897, «Լիր արքա», 1911)։ Սովետական դրամատուրգների ստեղծած կերպարներից անձնավորել է՝ Աթա Քիշի (Ջաբարլիի «Սևիլ», 1929), Բերսենև (Լավրենյովի «Բեկում», 1930), Ասլան ամի (Վւսղարշյանի «Օղակում», 1931), Եգոր Բուլըչով (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», 1933), Քաջ Նազար (Դեմիրճյանի «Քաջ Նազար», 1934), Խոջա Մուբարեք (Ջանանի «Շահնամե», 1935) ևն։ Նկարահանվել է «Նամուս» ֆիլմում՝ Բարխուդարի դերում (1925)։

Աբելյանը ժողովուրդների բարեկամության ջատագով էր։ Վ. Գունիայի, Ն. Գարոնիա-Ցագարելու, Կ. Ղիփիանու, Կ. Մեսխու, Վ. Աբաշիձեի, Լ. Ալեքսի-Մեսխիշվիլու, Հ. Արաբլինսկու, Մ. Ալիևի, Ա. Շարիֆզադեի հետ Աբելյանի բարեկամությունը նպաստել է վրաց, ադրբեջանական և հայ թատրոնների կապերի փոխադարձ ամրապնդմանը, ազգային բեմերի գոյատևմանը։ Վ. Աբաշիձեի հետ ստորագրել է հայ-վրացական թատրոնի շենք կառուցելու կոչը։ Շուշիում բնակվող ադրբեջանցի սիրող դերասանների խմբով, ադրբեջանական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ, բեմադրել է «Օթելլո»-ն (1904)։ 1913-ին Թեհրանում տված ներկայացումների առթիվ Իրանի շահը Աբելյանին պարգևատրել է Առյուծի և Արևի առաջին աստիճանի շքանշանով։ 1932-ին Աբելյանին շնորհվել է ՀՍՍՀ Աշխատանքի հերոսի կոչում։ Վանաձորի դրամատիկական թատրոնը (1936 թ-ից) և Երևանի փողոցներից մեկը կրում են Աբելյանի անունը։ Հովհաննես Աբելյանը Ալեքսանդր Աբելյանիեղբայրն էր։
            Հովհաննես Աբելյանը սովորել է ծննդավայրի ծխական դպրոցում։ 1872 թվականի երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել է Բաքու. ավարտել է «Մարդասիրական ընկերության» ռուսական դպրոցը և ռեալական ուսումնարանը։ Մասնակցել է ռեժիսոր և դերասան Ստեփան Սաֆրազյանի խմբի հյուրախաղերին։1882 թվականից եղել է Անդրեյ Գոնչարովի ռուսական խմբի դերասան, իսկ 1886 թվականին ընդունվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ակումբի թատերախումբ, դիմախաղի և ձայնի առոգանության դասեր առել Պետրոս Ադամյանից։ 1887-1891 թվականներին խաղացել է Բաքվի հայկական և ռուսական թատերախմբերի ներկայացումներում, 1891 թվականից՝ Բաքվի և Թիֆլիսի հայկական թատրոններում։ 1895 թվականին Թիֆլիսում հիմնել է թատերախումբ, 1908 թվականին Արմեն Արմենյանի հետ կազմակերպել է Աբելյան-Արմենյան թատերախումբը, որի հետ 1913 թվականին ելույթներ է ունեցել Իրանում ու Միջին Ասիայում։ 1917 թվականին ընտրվել է Թիֆլիսի Հայ դրամատիկ դերասանների միության նախագահ։ 1920 թվականին մեկնել է արտասահման. հայկական խմբերի հետ խաղացել է Կոստանդնուպոլսում, Կահիրեում, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։ 1925 թվականին հրավիրվել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն), սակայն 1926 թվականից վերսկսել է շրջագայությունները Կովկասում, Ռուսաստանում և Միջին Ասիայում, 1927-1928 թվականներին աշխատել է Բաքվի հայկական թատրոնում։ Խաղացել է շուրջ 300 դեր։ Աբելյանը եղել է Ալեքսանդր Շիրվանզադեի կերտած կերպարների՝ Էլիզբարյանի («Պատվի համար»), Ռուստամի, Բարխուդարի («Նամուս»), Գիժ Դանիելի («Չար ոգի») չգերազանցված մարմնավորողը։ Լավագույն դերերից են նաև Աբիսողոմ աղան (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Վանահայրը (Լևոն Շանթի «Հին աստվածներ»), Օսիպը (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Կորրադոն (Պաոլո Ջակոմետտի «Ոճրագործի ընտանիքը»), Շտոկմանը (Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին»), Սվենգալին (Գրիգորի Գեի «Տրիլբի»), Օթելլոն, Լիրը (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա») և այլն։ Նկարահանվել է «Նամուս» (1925 թվական) ֆիլմում՝ Բարխուդարի դերում։ Արժանացել է Հայաստանի աշխատանքի հերոսի կոչման (1932 թվական)։ Աբելյանի անունով են կոչվել Վանաձորի դրամատիկական թատրոնը և փողոց՝ Երևանում։

Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 144 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0