haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Հովհաննես Աճեմյան (դերասան, քանդակագործ)
Նախնական կրթությունը ստացել է Պերայի հայկական դպրոցում, ապա ուսումը շարունակել է ֆրանսիական դպրոցում։ Ինքնազարգացմամբ սովորել է մի քանի լեզուներ, միաժամանակ հետևել նկարչության և քանդակագործության։ 1850թ. բացել է քանդակագործական արհեստանոց, սակայն, հետագայում խանդավառվելով թատրոնով, նվիրվել է նորաստեղծ հայ բեմին:
                        

1857-1958 թթ. թատերաշրջանում մասնակցել է Ա. Հայկունու և այլոց ջանքերով կազմակերպված ներկայացումներին, ապա՝ Օրթագյուղում, Պերայում իտալական և ֆրանսիական խմբերի տված ներկայացումներին, աչքի ընկնելով իտալերենի և ֆրանսերենի հստակ առոգանությամբ։ «Արևելյան թատրոնի» ստեղծման առաջին տարուց (1861թ.) խաղացել է այդ խմբում, աստիճանաբար դառնալով նրա աչքի ընկնող ուժերից մեկը։ 1863թ. «Արևելյան թատրոնի» խմբի հետ մեկնել է Զմյուռնիա, հանդես եկել գլխավոր դերերով։ Մեծ հաջողություն է ունեցել Մոլիերի կատակերգություններում. մամուլը բարձր է գնահատել Սոթանվիլի դերը Մոլիերի «Ժորժ Դանդենում». այդ դերը նա հավասար հաջողությամբ կատարել է հայերեն և թուրքերեն։ Խաղացել է Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Ս. Հեքիմյանի, նաև ֆրանսիական, իտալական խմբերում, 1861-1967թթ.՝ Արևելյան, 1863-1964թթ.՝ Վասպուրական թատրոններում, 1870 թվականին՝ Թ. Ֆասուլաճյանի խմբում։ Դերերից են՝ Ներսես (Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»), Դերմոնթե (Դյուկանժի «Խաղամոլի մը կենաց երեսուն տարին») և այլն։

1862թ. գրել է «Կոմիտասի ցուցակը» մեկ գործողությամբ վոդևիլը, որ նա կատարել է Պոլսում հայերեն, Զմյուտնիայում՝ թե՛ հայերեն, թե՛ հունարեն։ Այդ վոդևիլը տպագրվել է Զմյուռնիայում 1863թ.։ Զմյուռնիայից վերադառնալուց հետո շարունակել է խաղալ «Արևելյան թատրոնի» կազմում, միաժամանակ նկարել և քանդակել։

Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 1376 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0