haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Իսահակ Ալիխանյան Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսահակ Ալիխանյանը ծնվել է Վրաստանի Դուշեթ գավառական քաղաքում, որը մեծ մասամբ հայաբնակ էր, բայց վրացախոս։ Նույնիսկ քաղաքի քահանան հայերեն չի իմացել։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը 1896 թ.։ Ապագա դերասանն ապրել է ծանր, զրկանքներով լի մանկություն։ Ներսիսյան դպրոցն ավարտելուն պես քսանամյա երիտասարդը, ով իր դերասանական հակումները ցույց էր տվել դպրոցում ուսանելիս, ընդունվում է Գրիգոր Ավետյանիղեկավարած խումբը։ Այդ, հետագայում և ուրիշ խմբերի հետ երիտասարդ դերասանը շրջում է Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի հայաշատ քաղաքներում։ Նրա խաղընկերներն են եղել ՍիրանույշըԱ.ԱբելյանըՀ.Թրյանցը, Պետրոսյանը և ուրիշներ։

Ալիխանյանը հյուրախաղերով հանդես է եկել Բաքվում (1902-1903թթ.), Նոր Նախիջևանում (1906-1907թթ.),Մոսկվայում (1912թ.), մնացած գրեթե ամբողջ ժամանակ՝ Թիֆլիսում. ամենուրեք Ալիխանյանը գտել է համակրանք ու ճանաչում։ Սակայն նա եղել է հայ թատրոնի «դժգոհներից» մեկը, ում չի գոհացրել ազգային թատրոնի և հայ դերասանի վիճակը՝ բարոյական և նյութական զրկանքներ, հեռանկարի անորոշություն և այլն։ Նա եղավ ԵրևանիԱռաջին պետթատրոնի հիմնադիր կազմում, խաղաց մի քանի դեր, ապա նաև հանդես եկավ իբրև ռեժիսոր։ Բեմադրեց թատրոնը բացող ներկայացումը՝ «Պեպոն», ապա նաև՝ Հ.Իբսենի «Ուրվականները», Ֆուլդայի «Հիմարը», Մաքսիմ Գորկու «Հատակումը»։

1922թ.-ին Ալիխանյանը վերադարձավ Թիֆլիս։ Հետագայում նա միայն մի թատերաշրջան (1926-1927թթ.) խաղաց Բաքվի հայկական թատրոնում՝ վերստին դառնալովԹբիլիսի Հայ դրամա՝ այստեղ մինչև կյանքի վերջն աշխատելու համար։

Բեմադրել է շուրջ 25 ներկայացում։ Իսահակ Ալիխանյանը Սոս Ալիխանյանի հայրն էր։ [1] Թաղված է Թբլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։ Նրա անունն է կրում փողոց Հավլաբարում (Թբիլիսի)։ 

Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 533 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0