haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Ջո Մանգանելո Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջո Մանգանելոն ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 28-ին Պիտսբուրգում, Փենսիլվանիա։ Նա մեծացել է քաղաքի հարավում գտնվող Մաունթ Լիբանան արվարձանում։ Նա իր ծնողներ՝ Սյուզանի և Չարլզ Ջոնի երկու երեխաներից ամենամեծն է։ Մանգալենոն ունի սիցիլիական, գերմանական, ավստրիական և հայկական արմատներ։

Մանգանելոն իր նախնական կրթությունը ստացել է Սանկ Բերնարդի դպրոցում, որից հետո նա հաճախել է Մաունթ Լիբանանի ավագ դպրոց և 1995 թվականին նա այն ավարտում է գերազանցությամբ։

Մանգանելոն իր դերասանական կարիերան սկսել է 1999 թվականին, երբ գրելով սցենար «Խիզախությունից դուրս 2: Վրեժից դուրս» ֆիլմի համար, հենց այդ ֆիլմում էլ առաջին անգամ նկարահանվում է որպես հեռուստատեսային դերասան։ Նա իր ամենամեծ դերը ստացել է 2010 թվականին «Իսկական արյուն» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Էլսիդ Հերվոին, սակայն մինչև այդ հեռուստասերիալը նա արդեն նկարահանվել էր մի շարք ֆիլմերում և հեռուստասերիալներում։

2010 թվականին նա հայտնվեց «People» ամսագրի կազմած ամենասեքսուալ տղամարդկանց 7-րդ հորիզոնականում, իսկ 2011-ին «Men's Health» ամսագիրը նրան տվեց 2011-ի թիվ 1 լավագույն մարմին ունեցող կոչումը։

Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 124 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0