haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Կարապետ Արծրունյան Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Տիգրանի Արծրունյան (հունվարի 8 (21), 1907Սեբաստիա - ապրիլի 301975Լենինական), հայ խորհրդային դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։ 1925 թվականին Հունաստանից ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1928 թվականից աշխատել է Լենինականի Մռավյանի անվան թատրոնում։ Լավագույն դերակատարումներից են Ջոլան (Մուրացանի «Ռուզան»), Վեստ Սարգիսը (Դեմիրճյանի «Երկիր հայրենի»), Տեր-Ավետիսը (Լ․ Աբրահամյանի և Ա․ Քոչարյանի «Մխիթար Սպարապետ»), Արտակը (Վաղարշյանի «Օղակում»), Կավալերդի Ռիպպաֆրատան (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին»), Արթին աղան (Ե․ Օտյանի և Մ․ Կյուրճյանի «Չարշըլը Արթին աղա»), Օրգոնը (Մոլիերի «Տարտյուֆ»)։
Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 2001 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0