haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Լևոն Ալավերդյան

1890թ. ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ ստացել է ուսումը Ներսիսյան դպրոցում։ Մասնակցել է Պ. Արաքսյանի Ամո Խարազյանի և Մուրակոյի թատրոններում գործող հայկական խմբերի ներկայացումներին։ 1907թվականին մտել է Արտիստական ընկերության խմբի մեջ։ Բեմական առաջին ուսուցիչներն են եղել Հովհաննես Աբելյանը և Սիրանույշը։ 1908 թվականին Աբելյան-Արմենյան խմբի հետ մեկնել է ՊոլիսԶմյուռնիա, իսկ 1910-1911թթՊարսկաստան։ Այնուհետև աշխատել է Բաքվի կուլտուրական ընկերության դրամատիկական խմբում, ամռանը մեկնել է ԵրևանԱլեքսանդրապոլԲայազետՎան1913-1916 թթ. խաղացել է Թիֆլիսի դրամատիկական խմբում, 1919-1924թթ.՝ Պարսկաստանում։ Ապա աշխատել է Բաքվի հայկական դրամատիկական թատրոնում,1933 թվականից՝ նորից Թիֆլիսում։

Իր բեմական գործունեության ընթացքում կերտել է բազմաթիվ դերեր, ինչպես՝ ԿակուլիԶիմզիմով (Գ.Սունդուկյանի«Պեպո»), Բրիլիանդով (Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), Օգսեն (Յ. Պարոնեանի «Պաղտասար Աղբար»), Թովմաս (Յ. Պարոնեանի «Ատամնաբույժն արևելյան»), Պոլոնիուս (Ու. Շեքսպիրի «Համլետ»), ԲրաբանցիոՅագո (Ու. Շեքսպիրի«Օթելլո») և այլն։

1935թ. նշվել է նրա բեմական գործունեության 25 ամյակը։

Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 401 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0