haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Լյուսի Աբդալյան Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լյուսի Աբդալյանը ծնվել է Բեյրութում։ Լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքով տեղափոխվել են ՄոնրեալԿանադա։ Սովորել է հայ-ֆրանսիական Սուրբ Հակոբ վարժարանում, միաժամանակ ստացել է երաժշտական կրթություն McGill համալսարանի «Շուլիչ երաժշտական դպրոցում»։ 3-րդ կուրսում Լյուսիի ուսուցիչ Վիգեն Թուֆենկջյանը նրան է ներկայացնում իսապանացի նկարիչ Գոյայի արվեստը, ինչը լիովին փոխում է Լյուսիի կյանքը, և նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է արվեստի վրա։

Լյուսիի աշխատանքները ցուցադրվել են Բրանդ Լայբրի Արտ պատկերասրահում, Իկո ցուցասրահում, Կալիֆորնիայի ժամանակակից արվեստի պատկերասրահում, Սանտա Աննա քոլեջի հիմնական ցուցասրահում, APW պատկերասրահում և այլն։

 
Լյուսի Աբդալյանը «Հայակ» մրցանակաբաշխության ժամանակ

Լյուսիի ստեղծագործության թեման մարդիկ են, որոնց նա հադիպում է, և որոնք բարդ են բնույթով։ Լյուսին տիպային նկարներ է արել Մարիա Սահակյանի «Հեքիաթ» ֆիլմի հերոսների համար։ Աշխատանքները գտնվում են տարբեր երկնրների մասնավոր հավաքածուներում, ԼիբանանումՆյու ՅորքումՇվեյցարիայումՎատիկանում Հայաստանի դեսպանատանը, Քոֆի Անանի հիմնադրամի գրասենյակում։ Ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում և Երևանում։

Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 148 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0