haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Միհրդատ Ամրիկյան

Միհրդատ Ամրիկյանը ծնվել է Ախալցխայի Ծինուբան գյուղում։ Սովորել է տեղի ծխական դպրոցում, 1853-1858 թթ.`Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Եղել է Ներսիսյան դպրոցի աշակերտական ներկայացումների կազմակերպիչներից։ 1860 թվականին Ա. Վանանդեցու «Միհրդատ» ողբերգության գլխավոր դերը հաջողությամբ կատարելու համար, ստացել է «Միհրդատ» անունը։ 1863 թվականից աշխատել է Պերճ Պռոշյանի, 1864 թվականից՝ Գևորգ Չմշկյանիթատերախմբերում։ Եղել է արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից, Գաբրիել Սունդուկյանի կերպարների առաջին և լավագույն մարմնավորողներից[1]։

Եղել է թատերական քննադատ, երգիծաբան, հրապարակախոս։ Հետևել է Վ. Բելինսկու գեղագիտական սկըզբունքներին։ Եղել է «Մշակ» թերթի առաջին աշխատակիցներից։ 1872-1873 թթ. ղեկավարել է երգիծանքի բաժինը «Չաքուճ» ստորագրությամբ, տպագրել է ֆելիետոնների շարք։

Գրել է ոտանավորներ, կատարել թարգմանություններ։

Հյուրախաղերով հանդես է եկել ԱխալցխայումԳորիսումՔութայիսումԳանձակումՇուշիումԱլեքսանդրապոլում,Երևանում։ 1874-1877 թթ. գործել է Կ. Պոլսում, բեմադրել է Շիլլերի «Ավազակներ», Սունդուկյանի «Պեպո» և այլ ներկայացումներ։
            Նյութական ծանր վիճակի պատճառով վերադարձել է Թիֆլիս, ուր հիվանդացել և ինքնասպան է եղել:


 

Դերեր

  • Զամբախով՝ Սունդուկյանի «Խաթաբալա»
  • Սարգիս՝ Սունդուկյանի «էլի մեկ զոհ»
  • Զիմզիմով՝ Սունդուկյանի Պեպո»,
  • Ֆրանց Սոոր՝ Շիլլերի «Ավազակներ»
  • Կիվկիվ՝ Ն. Փուղինյանի «Դալալ Ղաղո»
  • Կարապետ, Գասպար՝ Ս.Տեր-Գրիգորյանի «Էս էլ քի մոցիքլութին»,
  • Գասպար՝ Ս.Տեր-Գրիգորյանի «Նինոյին շնվիլը»
  • Մեծ սատանա՝ Սունդուկյանի «Օսկան Պետրովիչը էն կինքումը»
Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 540 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0