haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Մկրտիչ Արզումանյան

Մկրտիչ Արզումանյան (Մկո), հայ դերասան, սցենարիստ։

Ծնվել է 1976 թվականի օգոստոսի 10-ին Գյումրի (անցյալում՝ Լենինական) քաղաքում։ Սովորել է Գյումրու 14 ապա 23 դպրոցներում։ Սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ Բայց իր մասնագիտությամբ չի աշխատել։ Ընդգրկված է եղել հայկական ՈՒՀԱ-ի թիմում։ Աշխատել է որպես դերասան, հեռուստահաղորդավար, սցենարիստպրոդյուսեր։
                               

Ստեղծագործական ասպարեզում առաջին անգամ հանդես է եկել ՈւՀԱ-ում, այնուհետև նկարահանվել «Կարգին հաղորդում» ժամանցային ծրագրում։ Թողարկել է մի շարք սկավառակներ՝ «Կարգին կասետ» և այլն։

«Կարգին հաղորդում» ծրագրից հետո թողարկել է «Կարգին սերիալ» հեռուստասերիալը։ Նկարահանվել է նաև «Քայլ ձիով», «Ալաբալանիցա», «Կարգին սերիալ», «Մեր բակը»«Մեր բակը 2» ֆիլմերում։

Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 42531 | Рейтинг: 0.5/4
Всего комментариев: 0