haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Նորա Արմանի
Նորա Արմանի (իսկական ազգանունը Էքսերջյան, 1956օգոստոսի 31ԿահիրեԵգիպտոս), թատրոնի և կինոյի հայազգի դերասանուհի, ռեժիսոր[1]Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պատվավոր անդամ, Երևանյան թատերական փառատոնի դափնեկիր։
                        

Նորա Արմանին ծնվել է Կահիրեում։ Սովորել է Կահիրեի Նուբարյան ազգային վարժարանում, այնուհետև հաճախել է անգլիական դպրոց։ Ավարտել է Կահիրեի Ամերիկյան համալսարանը՝ ուսանելով սոցիոլոգիա և թատրոն։ Այնուհետև սովորել է Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոցում (London School of Economics)։ Թատերական կրթությունը ստացել է Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում‘ (RADA),Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)։ Հետևել է տարբեր թատերական ծրագրերի Փարիզում և Լոնդոնում, աշխատակցելով Իրինա Բրուքի և նրա հոր աշակերտ՝Յոշի Օիդայի հետ, Արիան Մնուշկինի (Theatre du Soleil) հետ։

1974 թվականից համատեղ ելույթներ է ունեցել դերասան-բեմադրիչ Ժիրայր Փափազյանի հետ, որի հետ ամուսնացել է 1977 թվականին։ Միասին հանդես են գալիս «Արարատյան կայան» ներկայացումում հայերենանգլերեն և ֆրանսերենլեզուներով [2]։ Փարիզում հաստատվելուց հետո հիմնել է «Բարև» կինոընկերությունը, նկարահանել «Հայֆա» շարժանկարը։ Ելույթներ է ունեցել Սիդնեյի օպերային թատրոնի բեմում, Մետրոպոլիտեն թանգարանում, Լոնդոնի Ռիվերսայթ ստուդիաներում, Կահիրեի օպերայում։ 1993 թվականից Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պատվավոր անդամ է։

Գլխավոր դերեր է ստանձնել անգլիական BBC, եգիպտական TV և ամերիկյան CWTV հեռուստաընկերությունների հեռուստասերիալներում։ Նկարահանվել է բազմաթիվ կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում։

Նյու Յորքում բեմադրել է Վիլյամ Սարոյանի, Ագնես Ժաուի, Ժան Պիեռ Բակրիի, Ալեքսանդր Դյումայի ստեղծագործությունները, Սարոյանը՝ նաև Երևանում։ Նրա գրությունները և բանաստեղծությունները հրատարակվել են տարբեր հավաքածուներում։ «Բազմոցի վրա՝ Նորա Արմանիի հետ» և «Ինձ մի ինքնություն փոխ տվեք, էլի» գործերը ձայնասփռվել են Ֆրանսիական ռադիոյով և Նյու Յորքի համալսարանում։ Ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում՝ ամուսնու՝ Արետ Սբենջյանի հետ, ծրագրերով հանդես է գալիս Փարիզում և Երևանում:

Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 3610 | Рейтинг: 1.8/5
Всего комментариев: 0