haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Ռազմիկ Արոյան
Ռազմիկ Արոյանը ծնվել է Պարսկաստանի Թեհրան քաղաքում։ Նախադպրոցական տարիքում հաճախել է Թեհրանում ԽՍՀՄ դեսպանատան թատերական խմբակ։ 1967թվականին տեղափոխվել է Հայաստան, ընդունվել Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից գործող Աճեմյանի դպրոց-ստուդիա։ Աչքի է ընկել դերասանական ձիրքով, եղել է Աճեմյանի սիրված ուսանողը։ Ավարտելուց հետո, երկար տարիներ աշխատել է նույն թատրոնում։ Այնուհետև աշխատել է «Նորք» երիտասարդական թատրոնում։ Մարմնավորրել է բազմաթիվ կերպարներ։ Խաղացել է Գորկու «Հատակում» (Սատին), Սունդուկյանի «Պեպոյում» մարմնավորել է Կակուլիի կերպարը՝ Բաբկեն Ներսիսյանի և Խորեն Աբրահամյանի հետ։ Նկարահանվել է շուրջ 30 գեղարվեստական և կարճամետրաժ հայկական ֆիլմերում։ Նրան հատկապես մեծ համբավ է բերել «Թթենի» կարճամետրաժ ֆիլմը։ Մի քանի տարի ապրել է ծերանոցում, բոլորից լքված։ Մահացել է Երևանում, թոքերի քաղցկեղից:
Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 3453 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0