haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Ռոս Բաղդասարյան

Ծնվել է Մեծ Եղեռնը վերապրած բիթլիսցիների ընտանիքում, Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Եղել էՎիլյամ Սարոյանիմորաքրոջ որդին։ Վաղ տարիքից գրել է երաժշտություն, բանաստեղծություններ, սցենարաներ։ Ռոսս Բաղդասարյանը բացահայտել է երաժշտություն ձայնագրելու հատուկ տեխնիկա, որը ձայնի ներմուծման և վերարտադրման արագությունների տարբերության շնորհիվ ապահովում է երեխաների համար սիրելի ձայնի տատանվող բարձր տեմբռ։ Նա հորինել է հեքիաթային հերոսների, որոնք իբր կատարում են այդ երգերը՝ «Էլվին շերտավոր սկյուռիկը և նրա ընկերները», «Սեյմանը և Թեոդորը»։

Ունեցել է նվագախումբ, թողարկել ձայնապնակներ։ Որպես երաժիշտ հանդես է եկել Դեյվիդ Սեսիլ անվամբ (ի պատիվ իսպանական Սեվիլ քաղաքի)։ Գրել է երգեր Սարոյանի խոսքերով՝ համադրելով փոփ երաժշտությունը հայկական մեղեդուն։ Ժողովրդականություն է վայելել նրա «Եկ իմ տունը» երգը, որ կատարվել է Սարոյանի «Որդին» պիեսի բեմադրության ժամանակ[1]։ Նշանավոր է դարձել «Շերտասկյուռի երգը» (1958) ձայնապնակով, որից 3,5 միլիոն օրինակ է վաճառվել հինգ շաբաթում։

Նկարահանվել է ֆիլմերում՝

  • Ալֆրեդ Հիչքոքի «Հետևի պատուհանը»
  • «Կարմիր այրին»
  • «Երեք սարսափազդու մարդիկ»
  • «Գոռոզն ու սրբապիղծը»
  • «Չինացի Վիկտորը»
  • «Վիվա Զապատա»

Առանձնապես հայտնի է դարձել ԱՄՆ կինոյի աշխարհում իր ստեղծած «Ալվինը և բուրունդուկները» անգլ.՝ Alvin and the Chipmunks մուլտիպլիկացիոն ֆիլմերի հռչակավոր սերիայի շնորհիվ։

Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 167 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0