haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Սարգիս Աբովյան (դերասան)

Սարգիս Աբովյան (1900Թիֆլիս - 1931), հայ դերասան, ռեժիսոր։

Կրթությունն ստացել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1917-ին անդամակցել է Թիֆլիսում կազմակերպված հայ աշակերտա-ուսանողական դրամատիկական ընկերությանը, մասնակցել «ժլատ ասպետ», «Չար ոգի», «Հույսի կործանումը» ներկայացումներին, հանդես գալով կարևոր դերերով։ 1921-ին Լ. Քալանթարի և Ստ. Քափանակյանի «Որոնումներ» թատրոնի կազմում եկել է Երևան, աշխատել նորաստեղծ Պետական թատրոնում։ Ապա մեկնել է Մոսկվա, սովորել Ա. Խաչատրյանի ստուդիայում, որի ղեկավարությունը հետագայում անցել է Ռուբեն Սիմոնովին։ Ստուդիան ավարտելուց հետո հրավիրվել է Լենինական (այժմ՝ Գյումրի), որպես Պետական երկրորդ թատրոնի ռեժիսոր, ուր բեմադրել է «Ինգա», «Ռելսերը զրնգում են» և այլ պիեսներ։ Մահացել է 1931-ին 31 տարեկանում:

Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 130 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0