haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » HAY STAR » ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... [ Добавить статью ]

Սիմոն Աբգարյան Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Աբգարյան (ծնվել է՝ մարտի 51962, ֆրանս-հայկական ընտանիքում), ֆրանսահայ դերասան։ Դպրոցում ֆրանսերեն և հայերեն է սովորել, ամերիկյան ֆիլմերից էլ՝ անգլերեն։ 9 տարեկանում ծնողների հետ մեկնել է Բեյրութ։ Մինչև 1977 թ. ապրել է Լիբանանում։ Բեյրութի «Լոռի» պարային համույթում պարել է սովորել։ 1977 թ. Աբգարյանի հայրը Լիբանանում պատերազմելու է գնում, և 15 տարեկան Սիմոնը մոր հետ վերադառնում է Փարիզ։ Մի քանի տարի անց տեղափոխվում է Նյու Յորք և սկսում նորից պարել։ 1983-85 թթ. դերասանական արվեստ է սովորում և միանում «Արտավազդ» թատերական ընկերությանը։ 1985 թю վերադառնում է Փարիզ և 8 տարի համագործակցում du Soleil թատրոնի տնօրեն Արինե Մնոչկինի հետ։ Սկսում է խաղալ հունական կատակերգություններում և մեծ ճանաչում է ձեռք բերում։ 2001-ին մրցանակի է արժանանում ֆրանսիական թատրոնի կողմից «Հրեշը լուսնի վրա» ներկայացման համար։ 1993-ին Սիմոն Աբգարյանը կնոջ՝ դերասանուհի և ռեժիսոր Կատրին Շաուբի հետ Փարիզում հիմնում է իր թատրոնը՝ T.E.R.A.–ն (Theatre Espace Recherche Acteur)։ 2006-ին նրան մեծ հաջողություն է բերում «Կազինո Ռոյալ» ֆիլմը, ուր հանդես է գալիս Ալեքս Դիմիտրոսի դերում։ Աբգարյանի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Արամ»«Արարատ» և այլն։
Категория: ՀԱՅ ԱՍՏՂԵՐ... | Добавил: ----- (01.09.2015)
Просмотров: 159 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0