haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ԽՈՀԱՆՈՑ [ Добавить статью ]

Աղցան Վագրիկ

Կարտոֆիլը և գազարը եփել և սառչելուց հետո մաքրել: Կարտոֆիլը քերիչով անցկացնել, իսկ երշիկը և վարունգը մանր խորանարդիկներով կտրատել: Կանաչ սոխը ևս մանր կտրատել: Ձուն նույնպես անցկացնել  քերիչով, միայն թողնել մեկ սպիտակուց` զարդարելու համար: Գազարը նույնպես անցկացնել մանր քերիչով:
Հարթ ափսեի մեջ լցնել կարտոֆիլը տալով վագրի գլխի ձև աղել ու պղպեղել` վրան քսելով մայոնեզ: Այնուհետև վրան լցնել երշիկը նույնպես մայոնեզ քսել, հետո ավելացնում ենք կտրատված վարունգը նորից մայոնեզի շերտով: Հետո սոխը և ձուն կրկին մայոնեզով: Վերջում ավելացնում ենք գազարը: Ձվի սպիտակուցով անում ենք վագրի աչքերն ու թշերը: Կտրատած զեյթունով քիթն ու թարթիչները , վարունգով` բիբերը, երշիկով` բերանը.
Կտրտած զեյթունով կարելի է վագրի գծիկները անել իսկ բեղերը սոխի սպիտակ մասերով:

 

ԲաղադրությունԱղցան Վագրիկ

  • Բաղադրությունը:400 գր. կարտոֆիլ, 200 գր. երշիկ, 200 գր. վարունգ, 150 գր. կանաչ սոխ, 3 ձու, 400 գր. գազար, Մայոնեզ, աղ, պղպեղ, զեյթուն, սև սալոր կամ սև իկրա:
Категория: ԽՈՀԱՆՈՑ | Добавил: ----- (15.06.2015) | Автор: Կիմա
Просмотров: 16704 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։