haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ԽՈՀԱՆՈՑ [ Добавить статью ]

ԻՆՉՊԵՍ ՆԵՐԿԵԼ ՁՈՒՆ ԶԱՏԻԿԻ ՀԱՄԱՐ
Ավանդաբար ընդունված է Զատիկին ձուն ներկել կարմիր գույնով: Այն, ինչպես և Զատիկի գինին խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Զատկի սեղանին ձկան, լավաշի, չամիչով փլավի ու գինու հետ միշտ կան ներկված ձվեր: Երբեմն ձուն նաև այլ գույներով են ներկում, զարդարում են գույնզգույն ժապավեններով ու թելերով: Ներկելու համար պետք է վերցնել չվնասված կեղևով ձվեր: Կարմիր ներկելու համար անհրաժեշտ է կարմիր սոխի կեղև, որը նախապես՝ Զատիկից մեկ-երկու շաբաթ առաջ պետք է սկսել հավաքել: Որքան շատ է սոխի կճեպը, այնքան մուգ կներկվի ձուն: Նախքան ձուն եփելը կեղևը պետք է եփել մոտ կես ժամ: Թողնել եփուկը հովանա: Ձվերը լվանալ, մոտ մեկ ժամ թողնել աղաջրի մեջ, որ եփելիս չճաքեն: Մաքուր ձվերը զգուշորեն դնել սոխի կճեպի եփուկի մեջ, եփել սովորականից երկար: Որպեսզի եփված ձվերը փայլեն, դրանք լավ չորացնում են և ձեթ են քսում: Կան բազմաթիվ տարատեսակ ներկեր, սակայն նախընտրելի է օգտագործել բնական ներկանյութեր: Եթե մտադիր եք բազմագույն ներկված ձվեր դնել սեղանին, որ ուրախալի է հատկապես երեխաների համար, առաջարկում են ստանալ հետևյալ երանգները բանջարեղենի ու համեմունքների օգնությամբ: Դեղին գույն կարելի է ստանալ քրքումի կամ զաֆրանի եփուկի մեջ եփված ձուն եռացնելով: Թարմ ճակնդեղի հյութը ձուն կներկի վարդագույն: Եթե ձուն եփվի սպանախի հետ, կկանաչի: Եթե կարմիր կաղամբը մանրացնեք, խառնեք կես լիտր ջրի և հինգ-վեց գդալ քացախի հետ, թողնելով թրմվի ողջ գիշեր, ապա այդ խառնուրդը կապույտ ներկ կդառնա: Մանուշակի ծաղիկները գիշերը թրջեք, առավոտյան կստացվի մանուշակագույն ներկ, կարելի է մի քիչ կիտրոնի հյութ ավելացնել ավելի բաց երանգ ստանալու համար: Եթե ձուն եփվի սուրճի մեջ, կդառնա շագանակագույն:
Категория: ԽՈՀԱՆՈՑ | Добавил: ----- (18.03.2016) | Автор: KARINE VARDANYAN
Просмотров: 436 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0