haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ԽՈՀԱՆՈՑ [ Добавить статью ]

ՄՐԳԱՅԻՆ ՏՈՐԹ

Բաղադրիչներ.
ձու – 6 հատ,
շաքարավազ – 1 բաժակ,
ալյուր – 1 բաժակ,
ելակի խյուս – 1 բաժակ,
սոդա – 1 թ. գդ.,
կես կիտրոնի կեղև,
կրեմ.
մասկարպոնե – 300 գ,
սպիտակ շոկոլադ – 100 գ,
հատապտուղների խյուս – 100 գ,
ձու – 2 հատ,
յոգուրտ – 200 գ,
ելակի թանձրահյութ – կես բաժակ,
շաքարավազ  – 250 գ,
վանիլ, դարչին, ժելատին,
շոկոլադ, հատապտուղներ զարդարելու համար

Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել, հարել: Դեղնուցները շաքարի հետ հարել, խառնել սպիտակուցներին: Կիտրոնի կեղևը քերել խմորի մեջ, ավելացնել ելակի խյուսը: Սոդան լցնել ալյուրի վրա, ալյուրն աստիճանաբար խառնել մնացած բաղադրիչներին: Թխել 180 աստիճանում: Մասկարպոնեն խառնել դեղնուցներին, ավելացնել գոլորշու վրա հալեցրած շոկոլադը, յոգուրտը: Մի քիչ դարչին ու վանիլ ցանել կրեմի մեջ: Ժելատինը  թրջել մրգահյութի մեջ: Շաքարավազը խառնել մրգային խյուսին,սպիտակուցները հարել մի քիչ աղի հետ, աստիճանաբար խառնել մրգի ու ժելատինի հետ: Սպիտակուցի զանգվածը խառնել մասկարպոնեին և լցնել խմորի վրա: Տորթը տեղափոխել սառնարան: Զարդարել հատապտուղներով և շոկոլադով:


Категория: ԽՈՀԱՆՈՑ | Добавил: ----- (18.03.2016) | Автор: ARMMENU W
Просмотров: 316 | Рейтинг: 1.7/7
Всего комментариев: 0